Ընդդիմության
հնարավորություններն ընդլայնելու համար Հայաստանի սահմանադրական բարեփոխումների
նախագծում նպատակահարմար կլիներ ամրագրել մի դրույթ, որի համաձայն խորհրդարանի
նախագահը նշանակվում է ընդդիմությունից: Հայաստանում ընթացող միջազգային
սահմանադրական սեմինարի ընթացքում նման նշանակալից հայտարարությամբ է հանդես եկել
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուլինոն:
Սեմինարի ընթացքում նա ընդգծել է սահմանադրական
բարեփոխումների կարևորությունը, ինչպես Հայաստանի, այնպես էլ զարգացող մյուս
երկրների համար: Նա հավաստել է. որ Վենետիկի հանձնաժողովն այսուհետ էլ կշարունակի
համագործակցությունը Հայաստանի հետ, սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:
Հայաստանում բացվել է Երևանյան 19-րդ միջազգային
կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են` Հայաստանի Սահմանադրական դատարանը, Վենետիկի
հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության
մարմինների Կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի Կենտրոնը, Գերմանիայի
միջազգային համագործակցության (GIZ) հասարակության աջակցությամբ: Կոնֆերանսին
մասնակցում է 22 երկրների 35 մասնակից:
Նշենք,
որ Վենետիկի հանձնաժովը հրապարակել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների
վերաբերյալ իր եզրակացությունը, ընդգծելով, որ բարեփոխումների նախագիծն, ընդհանուր
առմամբ, արտացոլում է հանրապետությունում ընթացող ժողովրդավարության զարգացման
գործընթացները: