Հունաստանի
նախագահ Կարոլոս Պապուլիասի ինքնաթիռի անսարքության պատճառով նրա թռիչքը
«Զվարթնոց» օդանավակայանից հետաձգվել է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են երկրի ավիացիոն
շրջանակներում, այժմ հայ մասնագետներն աշխատում են վերացնել անսարքությունը:
Մինչդեռ
նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում արդեն կայացել է պետական այցով Հայաստան
ժամանած Հունաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Դրան նախորդած
առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի
շրջանակում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ,
նոր խթան կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանը և
համագործակցության խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: