ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հերքել է նախօրեին իր արած հայտարարությունը, թե Հայաստանն ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը:
ՙՀայտարարում եմ, որ ապրիլի 29-ին Մինսկում Հայաստանի կողմից որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում քննարկվելու է կատարված աշխատանքը և որոշում է կայացվելու ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, որը վերաբերելու է պայմանագրի նախապատրաստմանը և անդամակցության ժամկետներին: Պայմանագիրն սոտորագրվելու է Հայաստանի համար ՙզգայուն ապրանքների՚ որոշակի խմբի համար մաքսատուրքերի բացառությունների շուրջ բանակցությունների ավարտից հետո: Ապատեղեկատվություն տարածելու մեղքը վերցնում եմ ինձ վրա՚,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին նախարարը լրագրողներին հայտարարել էր, որ Հայաստանն ապրիլի 29-ին Մինսկում ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ պայմանագիրը`չնայած ՙզգայուն ապրանքների՚ մաքսատուրքերի պահպանման առնչությամբ բանակցությունները դեռ չեն ավարտվել: