Ռուսաստանն ընտրելով որպես արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայություն` ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Հայաստանը երբեք չի գործել «կամ Մոսկվա, կամ Բրյուսել» սկզբունքով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌՊՀՀ արտասահմանյան ռեգիոնաբանության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը: «Երևանը տնտեսական հարաբերություններ է զարգացրել ԵՄ հետ, պահպանելով հաշվեկշիռը Իրանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, մասնակցել է ՆԱՏՕ-ի ծրագրերին: Դա արվել է Ադրբեջանի կողմից Արևմուտքում Լեռնային Ղարաբաղի թեմայի մենաշնորհում չտեսնելու Հայաստանի ցանկության պատճառով», - նշել է նա:
Մարկեդոնովն ընդգծել է, որ Հայաստանն իր երկու փակ սահմաններով, բնականաբար, միշտ ձգտել է առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման` բնական շահագրգռվածություն ունենալով Եվրոպայի և Ամերիկայի հետ հարաբերություններում: Ռուսաստանցի վերլուծաբանի գնահատմամբ, բազմավեկտորության Երևանի պահանջն ավելի սրվեց 2008 թվականի օգոստոսի 8-ի պատերազմից հետո, որի արդյունքները հանգեցրեցին Կովկասում մեծ փոփոխությունների: Եվ այդ պահանջը լրացուցիչ արդիականություն ձեռեք բերեց ուկրաինական ճգնաժամն սկսվելուց հետո:
Ուկրաինայի իրադարձությունների դինամիկան, պարզապես, Մոսկվայի և Երևանի գերակայությունների սահմանման կարևոր գործոն չէ: Հենց Ուկրաինան նպաստեց այդ հարաբերությունների նոր բովանդակության ձևավորմանը, որը բազմիցս փոփոխվել է արտաքին գործոնների ազդեցության հետևանքով, նույնիսկ` ռազմավարական դաշնակցության վեկտորի բազմամյա պահպանման ֆոնին», - ամփոփել է վերլուծաբանը: