Արցախում
մարտական գործողությունների վերսկսման
դեպքում կկռվեն
բոլորը, այդ թվում նաև օլիգարխների ու պաշտոնյաների երեխաները: Այս մասին այսօր
լրագրողներին հայտարարել
է «Երկրապահ» կամավորականների միության
ղեկավար, ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր
Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով, նոր պատերազմին հայ
ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն րոպե: «Յուրաքանչկուր հայ, անկախ նրանից` տղամարդ
է, թե կին, պետք է պատրաստ լինի պատերազմին, պետք է կարողանա իրեն
պաշտպանել»,-հայտարարել է նա: Գրիգորյանը գտնում է, որ պատերազմի վերսկսման
դեպքում երիտասարդ սերունդը կարող է պաշտպանել հայրենիքը: Այս համատեքստում
գեներալւ խոստացել է, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում կռվեն
բոլորը, այդ թվոմ նաև օլիգարխների ու պաշտոնյաների երեխաները: «Բոլորին կքշեմ
ռազմաճակատ: Անցյալ անգամ նույնպես քշեցի, ոչ ոք կարողացավ ինձանից փախչել»,-նշել
է նա: