ՙԵվրատեսիլ-2015՚ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող ՙGenealogy՚ խմբի 6 մասնակիցներից հինգերորդն օպերային երգչուհի Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան է Ավստրալիայից:
Նրա մաքուր սոպրանոն հնչել է բազմաթիվ հայտնի օպերային դահլիճներում:
Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանից բացի, ՙGenealogy՚ խմբի կազմում հանդես կգան ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը Եթովպիայից, Ստեֆանի Թոփալյանը Ճապոնիայից: ՙGenealogy՚-ին կներկայացնի ՙDon’t deny՚ (ՙՄի’ ժխտիր՚) երգը: