Ինեկոբանկը և
Ռոստելեկոմը համատեղ վարային քարտեն թողարկել Ռոստելոկոմի բաժանորդների համար,
արտոնյալ պայմաներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի
լրատվական ծառայությունից, արտոնությունները վերաբերվում են վարկի
տոկոսադրույքներին, ավելի քան 100 ծանութներում և սպասարկման կետերում 40%
զեղչերին, ինչպես նաև եկամուտների մասին առանց տեղեկանք ներկայացնելու տրամադրվում
է վարկ:
Վարկային քարտը ստանալու համար անհարաժեշտ է դիմել
Ռոստելեկոմի կամ Ինեկոբանկի մոտակա մասնաճյուղ և ներկայացնել անձնագիր/ ID card
սոցիալական քարտ (կամ սոցիալական քարտից հրաժարվելու
մասին տեղեկանք),
եկամուտները հավաստող տեղեկանք (Բանկի կողմից լրացուցիչ
պահանջելու դեպքում միայն):
Վարկային գծի մարումները
հնարավոր է կատարել, բանկի մասնաճյուղերում,
Telcell և Megapay վճարային համակարգի տերմինալների
միջոցով, քարտից քարտ փոխանցման միջոցով (վիրտուալ քարտ) և "Ինեկո
Օնլայն" համակարգի միջոցով:
Քարտի և վարկային գծի գործողության ավելի երկար ժամկետ՝
3 տարի,
Համագործակցող ընկերությունների կողմից տրամադրվող մինչև
40% զեղչերի հնարավորություն ավելի քան 100 առևտրի և սպասարկամ կետերում: Ավելի
մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Ինեկոբանկի և Ռոստելեկոմի
պաշտոնական կայքերից` inecobank.am и http://www.rtarmenia.am/for-home/home-promo/rostelecom-inecobank,
կամ զանգահարելով (010) 510-510 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշի, Ինեկոբանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի
մասնաբաժինը գերազանցում է 30%-ը, իսկ բացարձակ մեծությամբ բանկն այս ցուցանիշով
6-րդ տեղն է զբաղեցնում երկրի բանկային համակարգում: Բանկի սպառողական վարկավորման
պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 29.7%: Բանկի հիմնական բաժնետերերն են`
գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը - 35.23%, Կարեն Սաֆարյանը - 30.34%, KfW բանկյին
խմբի անդամ Deutsche Investitions-und Entwicklunsgesellschaft mbH (DEG) - 12,58%
և Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) –
9.32%: Բանկը հիմնվել է 1996 թվականին:
2012թ.
դեկտեմբերի 18-ից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ՀՀ-ում մատուցում է
հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես
«Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն: Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի
առաջատար օպերատորներից մեկը՝ Ռոստելեկոմը Հայաստանում մատուցում է Ֆիքսված
հեռախոսակապի, Ինտերնետ հասանելիության և նոր սերնդի IP հեռուստատեսության
ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար: 2012-2013թթ.
ընկերության կողմից խոշոր ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ:
Իրականացված ներդրումների շնորհիվ հաջողությամբ գործարկվեց «օպտիկան
յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի
Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք
և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր,
Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան,
Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում
գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:
Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային
մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի
80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով Ռոստելեկոմի ցանցը փոխկապակցված
է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման
խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերությունը Երևան քաղաքում կառուցել է 40 ԳԲ/վ
արագությամբ ցանց, որը ծածկում է բոլոր վարչական շրջանները և ունի օղակաձև
կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անխափան ու գերարագ ինտերնետ
ողջ քաղաքում: Ռոստելեկոմի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր
ձեռնարկություններ, բանկեր և ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը և պետական
մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր
կազմակերպություններ: