Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Sonataե մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. .Գ.-ն (ծնվ. 2014թ.)՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղի ուժերով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220ե մակնիշի 15 LO 370 պետհամարանիշով և «Kia Sonataե մակնիշի 198 LO 61 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C220ե մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ն.-ն (ծնվ. 1991թ.), ուղևորներ Մ. Խ.-ն (ծնվ. 1984թ.), Հ. Մ.-ն (ծնվ. 1986թ.) և «Kia Sonataե մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Գ.-ն (ծնվ. 1984թ.) և ուղևոր Մ. Ա.-ն (ծնվ. 1987թ.), զոհվել են:
Փրկարարները «Kia Sonataե մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Գ.-ին, Մ. Ա.-ին և Ն. Գ.-ին (ծնվ. 2015թ.): Վերջինս տեղի ուժերով տեղափոխել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը: