«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ընդլայնում է համագործակցությունը Beeline-ի հետ`
առաջարկելով ՎՏԲ-Հայաստան Բանկում քարտային կամ բանկային հաշիվ ունեցող իր
հաճախորդներին Beeline-ի գրասենյակներում
բջջային կապի հետվճարային համակարգի,
ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները ձևակերպելիս նաև ձևակերպել «ՎՏԲ-Հայաստան
Բանկ» ՓԲԸ պարբերական վճարման հանձնարարագիր:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, նշված
ծառայությունը թույլ կտա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին մարել ամենամսյա
բաժանորդային պարտքը հաճախորդի կողմից ընտրված ամեն ամսվա N օրը առանց բանկի
մասնաճյուղ այցելելու վերջինիս հաշվից բաժանորդային պարտքի գումարի ավտոմատ
հաշվեգրման միջոցով:
Աղբյուրի համաձայն, տվյալ
ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդին անհրաժեշտ է բջջային կապի
հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները
ձևակերպելիս Beeline-ի գրասենյակներում լրացնել համապատասխան դիմումը` նշելով
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող իր բանկային կամ քարտային հաշվեհամարը, պարտքի
գումարի նախընտրելի չափը, ինպես նաև ավտոմատ վճարման ենթակա ծառայությունները:
Հաճախորդները կարող են նաև
նախապես տեղեկացվել իրենց բաժանորդային պարտքի գումարի չափի մասին ՎՏԲ-Հայաստան
Բանկի կողմից ամեն ամիս ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով:
«Սպասարկման
հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրումը թույլ է տալիս
ուղղել հաճախորդների հոսքը վճարումեր ընդունող հաստատություններից դեպի
հաճախորդների համար առավել հարմարավետ սպասարկման ձևեր: “Արմենտել”-ի հետ
համագործակցությունը թելադրված է պարբերական հանձնարարականի միջոցով բջջային
օպերատորի վճարումների ծառայությունները բարելավելու ձգտումով, ինչը իր հերթին
թույլ կտա բանկի հաճախորդներին խնայել վճարումների վրա ծախսվող ժամանակը»,- ասել է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«Աշխատելով «Պարզ, հարմար
քեզ համար» կարգախոսի ներքո` մենք ձգտում ենք առավելագույնս պարզեցնել և ավելացնել
Beeline-ի ծառայությունների օգտագործման հարմարավետությունը: Այդ նպատակով մենք
ընդլայնում ենք համագործակցությունը մեր գործընկերների հետ և ուրախ ենք, որ ի
շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ջանքերի Beeline ծառայությունների վճարումը
դառնում է ավելի պարզ և հարմար, քանի որ SMS հաղորդագրությունների ավտոմատացված
համակարգը ժամանակին կտեղեկացնի հաճախորդին նախատեսվող բաժանորդային պարտքի
գումարի մասին»,-ասել է Հայաստանում
Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Դիմումը ձևակերպելու համաև
ֆիզիկական անձանց անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագիր և հայտնել իրենց բանկային
կամ քարտային հաշվեհամարը: Վճարման հանձնարարականի ձևակերպման պայմանների մասին
լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 8787
հեռախոսահամարով, այցլելելով բանկի պաշտոնական կայք, կամ դիմելով մոտակա Beeline
վաճառքի և սպասարկման գրասենյակներ:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան
Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ
Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի
միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես
ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն
ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Նշենք
նաև, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների
հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ
հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում,
Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում,
Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում,
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 754 մլն. ընդհանուր
բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են
մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo»,
«Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի
դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 221 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի
բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: