Չեմ կարծում, թե այսօր Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հիմքեր կան, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով ՙԱզատության՚ հրապարակում նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ոչ իշխանական քառյակի առաջնորդների ելույթներին:
Ըստ որում, նա ավելացրել է, որ ընդդիմադիր առաջնորդների ելույթներում որևէ նոր բան չկար: ՙՍկզբունքային տարբերություններ հոկտեմբերի 10-ին կայացած նախորդ հանրահավաքից չկային` բացառությամբ այն բանի, որ ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ ագիկ Ծառուկյանը՚,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով, Հայաստանում, անշուշտ, բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք երկրում դժգոհ զանգվածի առկայության պատճառ են հանդիսանում: Եվ այդ համատեքստում Նաղդալյանն ավելացրել է, որ ընդդիմադիր գործընկերների իրավունքն է` աշխատել դժգոհ զանգվածի հետ և բարձրացնել նրանց ձայնը: Միաժամանակ նա համոզված է, որ կառավարող կուսակցությունը և կառավարությունն իրենց պարտավորություններն ունեն`քայլ առ քայլ լուծել երկրում առկա խնդիրները: