Համանախագահները հավատարիմ են ամենաբարձր մակարդակով երկխոսության շարունակմանը: Այդ մասին, ի պատասխան ԱՊԱ-ի հարցմանը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվը դեռ հստակեցված չէ. ՙՀամանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, հանդես են գալիս բարձր մակարդակով երկխոսության շարունակման և մոտ ժամանակներս նախագահների հերթական հանդիպման կազմակերպման օգտին՚:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ տվյալ պահին քննարկվում է օգոստոսին ՌԴ նախագահի միջնորդությամբ ղարաբաղյան հարցի շուրջ հանդիպման կազմակերպման հարցը: