Սույն
թվականի հուլիսի 16-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկվել էր American
Express վճարային համակարգի թվով երրորդ քարտը՝ American Express Cashback-ը:
American Express Cashback Քարտի թողարկման կապակցությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարել էր ՙCashback Quest՚ մրցույթ, որին կարող էին մասնակցել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր ցանկացողները: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր նախապես` օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 22-ը, առցանց գրանցվել մրցույթի պաշտոնական կայքում՝ www.cashbackcard.am
և ձեռք բերել American Express Cashback Քարտ:
Սեպտեմբերի
28-ին ժամը 16:00-ին բանկի §Արմենիա¦ մասնաճյուղում (Վազգեն
Սարգսյան փ., 10) տեղի կունենա Cashback Quest մրցույթի մեկնարկը, որի ընթացքում
մրցույթի մասնակիցներին կհանձնվեն մասնակցության փաթեթները և կտրվի մրցույթի առաջին
առաջադրանքը:
Մասնակիցների
փաթեթում ներառված են www.cashbackcard.am կայք
մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները և հատուկ վերնաշապիկներ, որոնց կրելը
պարտադիր է լինելու մրցույթի որոշ առաջադրանքների կատարման ընթացքում:
Գրանցման
պահից հետո գրեթե յուրաքանչյուր օր մրցույթի մասնակիցներին առաջարկվելու է կատարել
տարբեր առաջադրանքներ և պատասխանել տարաբնույթ ոլորտների առնչվող հարցերին:
Հարցերը և առաջադրանքները տեղադրված կլինեն www.cashbackcard.am կայքում և հասանելի կլինեն միայն մրցույթի
մասնակիցներին:
Մրցույթի առաջադրաքները ճիշտ կատարելու
դեպքում մասնակիցները ստանալու են նախապես սահմանված միավորներ:
Cashback Quest-ի ընթացքում առավել շատ միավոր կուտակած մասնակիցը
կճանաչվի հաղթող և կարժանանա մրցույթի գլխավոր մրցանակին՝ 1 500 000 ՀՀ
դրամին: Հաղթողին կուտակած միավորների քանակով հաջորդող 10
մասնակիցներից յուրաքանչյուրը կպարգևատրվի 150 000 ՀՀ դրամով:
American Express Cashback քարտի
մասին
American Express Cashback Քարտի հնարավորություններն առավել շահավետ են
դարձնում քարտով ամենօրյա անկանխիկ գնումները`տրամադրելով 1% CASHBACK Հայաստանում
կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց և 2% CASHBACK հայաստանյան մի շարք
հայտնի սուպերմարկետներում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գործող Visa Electron, Maestro կամ ArCa քարտ
ունեցող հաճախորդները կարող են արտոնյալ պայմաններով իրենց գործող քարտերին կցել American
Express Cashback Քարտ՝ հնարավորություն ստանալով օգտվել Քարտի ընձեռած
առավելություններից:
American Express Cashback Քարտը Հայաստանում American Express
ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի:
Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American
Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝
քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի
ստացման հնարավորություն ընձեռող Քարտ: American Express Cashback Քարտատերերը կարող են
օգտվել American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես
Հայաստանում, այնպես էլ արտերկրում: American Express Cashback քարտը տրամադրվում
է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express
Cashback Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6 000 ՀՀ դրամ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express Cashback Քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել
Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online դիմում այստեղ: