Ապրիլի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ՙՌոստելեկոմ՚ խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հանդես է եկել դասախոսությամբ Բիզնեսի կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետի (College of Business & Economics) ուսանողների համար։
Տնտեսական զարգացում և մրցունակություն (Economic Development and Competitiveness) առարկայի շրջանակներում ուսանողները ծանոթանում են երկրի մրցունակության և տնտեսական զարգացման մոտեցումներին մակրո և միկրո (business-level) մակարդակներում։
Գլխավոր տնօրենը կիսվել է ոլորտում իր ունեցած բազմամյա փորձով, լսարանին ներկայացրել հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի վերջին տասնամյակի զարգացումները՝ մատնանշելով առանձնահատկությունները, հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց առնչվել է ընկերությունը կայուն զարգացման ճանապարհին։
ՙԱյսօր իմ դասախոսությունը նպատակ ուներ բիզնեսի կառավարման տեսանկյունից ներկայացնելու հեռահաղորդակցության հայաստանյան ոլորտը, մեր ընկերության՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ի բիզնես պատմությունը՝ ձևավորումն ու զարգացումը, մարտահրավերներն ու դրանց հաղթահարման մոտեցումները,- նշել է ՙՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:- Կարծում եմ, և՛ հայաստանյան, և՛ միջազգային խոշոր ընկերությունների հաջողության հիմքում ընկած է փորձառությունն ու գիտելիքները, որ այսօր իր ուսանողներին են փոխանցում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի պես բարձրակարգ բիզնես դպրոցները։ Հավելեմ, որ ուսանողների հետ գործնական հանդիպումները շարունակական բնույթ են կրելու՚:
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը ՙՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ՚ ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:ՙՌոստելեկոմի՚ ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով ՙՌոստելեկոմի՚ ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: