Բոլոր այն
խոսակցությունները, որ Ռուսաստանի իշխանությունները ԵՎրասիական տնտեսական միության
ստեղծումով ցանկանում են վերականգնել ԽՍՀՄ-ը, անհիմն են: Այսօր Ռուսաստանում
հիմարներ չկան: Այսօր Երևանում Հայաստանի Քաղաքագետների ասոցիացիայի կողմից
կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում նման կարծիք է արտահայտել Նյու-Յորքի
Ժողորդավարության և համագործակցության ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը:
«Այո, այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշեռքի
վրա է դրել իր ողջ հեղինակությունը, որպեսզի հաջողությամբ կյանքի կոչի ԵԱՏՄ
իրականացումն ու զարգացումը: Սակայն, դա դեռ չի նշանակում, որ Արևմուտքից հնչող
բավականին կտրուկ գնահատակաները, օրինակ, Հիլարի Քլինտոնի գնահատականը, ճշմարիտ են:
Անգամ ցանկության դեպքում Ռուսաստանը չի կարող վերականգնել ԽՍՀՄ-ը: Ավելին,
վստահությամբ կարող եմ նշել, որ Մոսկվան նման ցանկություն անգամ չունի էլ»,-նշել է
վերլուծաբանը:
Միհրանյանը հիշեցրել է, որ նախկին ԽՍՀՄ
հանրապետությունները պահելու համար Ռուսաստանը տարեկան ծախսում էր 50 մլրդ.ռուբլի:
Հատկապես այդպիսի դոտացիաներ էին ուղղվում միութենական հանրապետությունների
բյուջեներին, գիտությունների ակադեմիաների, թանգարանների, մշակույթի օբյեկտների և
այլն-ի պահպանմանը: Հետևաբար, անհիմն են տարածված այն լուրերը, որ, օրինակ, Վրաստանը
և Հայաստանը միայն «Բորժոմի»և «Ջերմուկ» վաճառելով կարողն են հանգիստ գոյատևել,
քանի որ կյանքը ամեն բան այլ ձևով է դասավորել:
«Այսպիսով,
կայսրության համար վճարել է պետք: Իսկ այսօր գերտերությունները հետաքրքրված են
միայն այն պետություններով, որտեղից կարելի է ներմուծել էներգառեսուրսներ: Ինչպես
գիտեք, Հայաստանն այդպիսին չի համարվում: Ճիշտ է, մենք ունենք խելք, բայց դրանք
գնալով արտահոսում են հանրապետությունից: Այնպես է ստացվել, որ հայերը
պատմականորեն սովորել են ապրել կայսրություններում, դրսևորելով իրենց ամենալավ
անհատական որակները: Մրցակցայնությունը միշտ էլ եղել է մեր լավագույն որակը, ինչը
շատ լավ գիտեն խոշոր պետություններում»,-եզրափակել է վերլուծաբանը: -