Հայաստանում սպասվում է հզոր փոթորիկ, որն իր ուժգնությամբ կգերազանցի մայիսի 23-ին փոթորիկին: Այդ մասին հաղորդել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա ասելով, մայիսի 28-30-ին Հայաստանի տարածքը կհայտնվի նոր հզոր ցիկլոնի էպիկենտրոնի գոտում, ինչի արդյունքում այդ օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացում՝ մինչև 20-25մ/վրկ։