ԱՄՆ պետքարտուղարի
միջնորդությամբ և
նախաձեռնությամբ Ուելսում
կայացած Հայաստանի
և Ադրբեջանի
նախագահների հանդիպումը
բովանդակությամբ, գործնականում,
կրկնեց նախագահների`
Պուտինի նախաձեռնած
հանդիպումը Սոչիում:
Հենց այնտեղ
Ֆրանսուա Օլանդը
հայտարարեց Ֆրանսիայում
Սարգսյան-Ալիև
հնադիպմնա մասին:
Այդ ֆոնին
վերլուծաբաններն ու
փորձագետներն արդեն
սկսել են
խոսել այն
մասին, որ
ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահները
Ղարաբաղի առնչությամբ
այսուհետև գործում
են ինքնուրույն,
այլ ոչ
թե` միասին…
Չեմ կարծում,
թե համանախագահները
գործում են առանց համակարգման: Միակ
բանը, որ
այսօր կարելի
է ասել,
այն է,
որ նախագահների
Սոչիի և
Ուելսի հանդիպումներն ընթացան առանց
ԵԱՀԿ ՄԽ
մյուս երկրների
համանախագահների: Կարծում
եմ, որ
Ֆրանսիայում կայանալիք
հանդիպումը և
ՄԱԿ կողմից
Նյու Յորքում
ծրագրվող հանդիպումը
կընթանան արդեն
բոլոր երեք
համանախագահների հետ
միասին: Այժմ
համանախագահների միջև
հարաբերությունները միանգամայն
նորմալ են,
և նրանք
հիանալի շփվում
են միմյանց
հետ: Եվ
ուկրաինական ճգնաժամի
ֆոնին նրանց
համար շատ
ավելի հեշտ
է շփվել
և աշխատել
այդ մակարդակով,
քան իրենց
երկրների արտգործնախարարների կամ նախագահների
մակարդակով: Ղարաբաղյան
հակամարտության կարգավորման
մասով ԵԱՀԿ
Մինսկի խմբի
համանախագահ երկրների
ընդհանուր շահերն,
այնուամենայնիվ, գերակշռում
են առկա
տարաձայնությունների նկատմամբ:
Ձեր կարծիքով,
արդյո՞ք ուկրաինական
ճգնաժամն իր
հետևանք է
ունեցել համանախագահների
շահերի և
աշխատանքի վրա:
Ուկրաինական ճգնաժամն,
անշուշտ, վատ
հետևանք է
ունեցել ղարաբաղյան
հակամարտության կարգավորման
գործընթացի համար:
Արդեն չափազանց
բարձրացել է
հասարակությունների շրջանում
ցինիզմի, ֆրուստրացիայի
մակարդակը: Իսկ
հին խնդիրները
հետխորհրդային տարածությունում
ոչ միայն
լուծվում են,
դրանց ավելանում
են արհեստականորեն
ստեղծված նոր
խնդիրներ: Արդյունքում`
արդբեջանցիների շրջանում
արմատավորվում է
կասկած, թե
Հայաստան-Ռուսաստան
աստիճանաբար ավելի
սերտացող դաշինքն
ամրապնդում է
Լեռնային Ղարաբաղի
շուրջ իրենց
համար այդքան
անշահավետ ստատուս-քվոն: Ուստի ուկրաինական
ճգնաժամի ընդհանուր
ֆոնը և
արձագանքները ղարաբաղյան
հակամարտության երկրներում,
անկասկած, բացասաբար
են անդրադառնում
նաև համահախագահների
աշխատանքի վրա:
Ինչպե՞ս Ղարաբաղը
կարող է
անդրադառնալ հոկտեմբերի
10-ին Մինսկում
ՙմաքսային եռյակի՚`ԵԱՏՄ-ին Հայաստանի
անդամակցության հարցի
քննարկման վրա:
Արդյո՞ք ղարաբաղյան
հակամարտության կարգավորումն
ինչ-որ
նոր խթան
կստանա Եվրասիական
միությանը Հայաստանի
անդամակցության դեպքում:
Հայաստանի արտաքին
քաղաքականության եվրասիական
վեկտորը որպես
կանխորոշիչ ընտրվել
է բավականին
վաղուց: Ընդ
որում կան
նաև կասկածներ
եվրասիական միության
գործունակության մասին,
այն առնչությամբ,
որ այդ
կառույցն, ընդհանրապես,
երբևէ կաշխատի:
Ուստի չեմ
կարծում,
թե ղարաբաղյան
հակամարտության կարգավորումն
ինչ-որ
նոր խթան
կստանա Եվրասիական
միությանը Հայաստանի
անդամակցության դեպքում:
Ոչ մի
նոր բան
չենք լսի
նաև հոկտեմբերի
10-ին Մինսկում
«մաքսային եռյակիե
ԵԱՏՄ-ին
Հայաստանի անդամակցության
հարցի քննարկման
ընթացքում` սրանից
բխող բոլոր
հետևանքներով: Հենց
այդ թեզիսն
է ամրապնդվում
Հայաստանի հետ
հարաբերություններում Մոսկվայի
բավականին բարդ
և հաճախ
հակասական վարքագծով
և Ադրբեջանի
հետ, հատկապես`
վերջին ժամանակներս,
բավականին աշխույժ
համագործակցությամբ: Այլ
խոսքով` Մոսկվան
փորձում է
միաժամանակ խաղալ
թե Երևանի,
թե Բաքվի
հետ, ինչը,
հաստատ, պարզություն
չի հաղորդում
եղած պատկերին:
Որքա՞ն երկար
կարող է
այդ խաղը
շարունակվել:
Այդ խաղը
կշարունակվի այնքան
ժամանակ, քանի
դեռ Մոսկվան
դրանում շահագրգռված
կլինի: Ընդ
որում, կարող
եմ ասել,
որ
Հայաստանն ու
Ադրբեջանն արդեն
նախորդ դարի
90-ական թվականների
չկայացած պետությունները
չեն: Դրանք
անհամեմատ ավելի
համախմբված, միանգամայն
նորմալ պետություններ
են, որոնք,
վերջին հաշվով,
ի զորու
են պաշտպանել
սեփական շահերը:
Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը և
բավականին կասկածելի
ժողովրդավարությունը Հայաստանում
ի՞նչ չափով
են վնասում
Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորմանը:
Այն հանգամանքը,
որ Հայաստանում
և Ադրբեջանում
ղարաբաղյան հակամարտությամբ
մենաշնորհատիրաբար զբաղվում
է անձանց
սահմանափակ խումբ,
որը գտնվում
է իշխանության
ուղղահայացի գագաթին,
անկասկած, խոչընդոտում
է վերջնական
կարգավորման հասնելուն:
Իշխանական վերնախավը,
պարզապես, հասարակություններին թույլ չի
տալիս նորմալ
և դինամիկ
քննարկել հակամարտությունը, խոչընդոտելով երկու
երկրների հասարակությունների բնականոն զարգացմանը,
այն ավելի
լայնորեն քննարկելու
հնարավորությանը: Սակայն
վտանգ է
պարունկաում նաև
Հայաստանի և
Ադրբեջանի առաջընթաց
ժողովրդավարացումը: Այդ
դեպքում ժողովրդավարացման ալիքի վրա
իշխանության կարող
են գալ
արմատական, հայրենասիրական
տրամադրություններով տոգորված
ուժեր: Նրանք
կարող են
պահանջել ռևանշ,
որը կուղեկցվի
հակամարտության ուժային
լուծմամբ: Այդ
լույսի ներքո
չի կարելի
ասել, որ
անցումն իրական
ժողովրդավարության կարող
է անցավ
լինել ղարաբաղյան
հակամարտության մասնակից
երկրների համար,
թեև արդյունքում`
այն միանգամայն
կարող է
դառնալ դրա
կարգավորման կատալիզատոր:
Սակայն, կարճաժամկետ
հեռանկարում ժողովրդավարացումն իր մեջ
պարունակում է
վտանգներ, որոնք
հղի են
ղարաբաղյան հակամարտության
ապասառեցմամբ:
Դուք նշեցիք,
որ մեր
իշխանությունները կոնսերվացնում
են Ղարաբաղյան
հակամարտությունունը, այդ
դեպքում ի՞նչ
կարգավորման մասին
կարելի է
խոսել:
Վերջին 20 տարիները ինձ
միևնույն հարցն
են տալիս.
Ղարաբաղյան հակամարտության
ինչ կարգավորման
մասին, ընդհանրապես,
կարող է
խոսք լինել`
դրա պահպանմամբ
Հայաստանի և
Ադրբեջանի իշխանությունների շահագրգռվածության ֆոնին:
Տարօրինակ է,
որ այդ
հարցը ոչ
միայն առաջվա
նման հետաքրքիր
է, այլև
օրեցօր ավելի
արդիական է
դառնում: Իհարկե,
երկարաժամկետ հեռանկարում
բոլորը հասկանում
են, որ ղարաբաղյան
խնդիրը հարկավոր
է լուծել,
որ չլուծված
հակամարտությունն արգելակում
է ողջ
տարածաշրջանի զարգացումը:
Սակայն կարճաժամկետ
հեռանկարում դրա
կարգավորման համար
համարձակ քայլերի
շարժառիթներ Հայաստանի
և Ադրբեջանի
իշխանությունները չունեն:
Երկու երկրների
իշխանություններին միանգամայն
ձեռնտու է
ստատուս-քվոն`
կարգավորման համար
արտաքին խթանների բացակայության
ֆոնին: Դա
Ղարաբաղյան հակամարտության
շուրջ առկա
իրավիճակի պարադոքսն
է
Ղարաբաղյան հակամարտության
կարգավորումն էապես
կսահմանափակեր Երևանի
և Բաքվի
ղեկավարության նկատմամբ
արտաքին ճնշման
գործիքակազմը: Սա
շարժառիթ չէ՞:
Հայաստանն ու
Ադրբեջանը դեռ
ապրում են
ազգայնականության, ազգաշինության
դարաշրջանում, կարելի
է ասել`
նախորդ դարի
80-ական թվականներին:
Այդ ամենը
պինդ նստած
է հայերի
և ադրբեջանցիների
գլուխներում: Իսկ
Հայաստանի և
Ադրբեջանի իրական
կարիքների մասին
ավելի ժամանակակից
ռազմավարական մտածելակերպը
երկու հասարակությունների շրջանում բացակայում
է: Չափից
դուրս շատ
են թափված
արյունը, հույզերն
ու ազգայնականությունը, որոնք, դժբախտաբար,
գերակշռում են
տրամաբանության և
անաչառության նկատմամբ:
Շատ դժվար
է ձերբազատվել
պատերազմի տարիներին
բոլոր ապրումներից:
Հայաստանում և
Ադրբեջանում հասարակությունն
ու իշխանությունն
ամուր կապված
են արատավոր
շրջանով:
Արդյո՞ք բանակցությունների սեղանի շուրջ
Լեռնային Ղարաբաղի
հայտնվելը հակամարտության
կարգավորման կատալիզատոր
կհանդիսանա:
Ինչ-որ
պահի հակամարտության
ղարաբաղյան կողմն,
անպայման, պետք
է դառնա
ԵԱՀԿ Մինսկի
խմբի շրջանակում
կարգավորման գործընթացի
մասնակից: Իհարկե,
այսօր դժվար
է ասել,
թե արդյոք
բանակցությունների սեղանի
շուրջ Լեռնային
Ղարաբաղի ներկայացուցիչների հայտնվելը կդառնա
հակամարտության կարգավորման
կատալիզատոր: Սակայն
որոշ հարցերի
լուծման համար
նրանց ներկայությունը,
պարզապես, անհրաժեշտ
է: Հավելեմ,
որ որոշ
հարցերի, օրինակ,
Շուշիի հարցի
առնչությամբ անհրաժեշտ
է նաև
Ղարաբաղի ադրբեջանցիների
մասնակցությունը: Սակայն,
հակամարտող կողմերն
այդ մարադակի,
դժբախտաբար, դեռ
չեն հասել:
Չեմ կարծում
է, թե,
օրինակ, ԼՂՀ
նախագահ Բակո
Սահակյանի հայտնվելը
բանակցություններում, համենայն
դեպս, տվյալ
փուլում, կհանգեցներ
հակամարտության կարգավորմանն
առնչվող ինչ-որ նոր կամ
օգտակար նախաձեռնությունների ի հայտ
գալուն: Այդուհանդերձ, ես միանշանակ համոզված
եմ, որ
որոշակի պահի
Լեռնային Ղարաբաղի
ժողովրդի մասնակցությունը
սեփական ապագայի
և ճակատագրի
ձևավորմանն անխուսափելի
կդառնա: