Փարիզյան ահաբեկչությունները նոր արտաքին քաղաքականություն իրականացնելու պարտադրման միջոց էին Ֆրանսիայի համար: Այդ մասին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում նոյեմբերի 20-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
ՙՈչ ոքի համար գաղտնիք չէ, որ մինչև փարիզյան ահաբեկչությունները Ֆրանսիան շատ ջերմ հարաբերություններ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ: Այսօր այդ հարաբերություններն արմատապես վերանայվել են: Նման տրանսֆորմացիա տեղի ունեցավ Սինայում ահաբեկչությունից հետո Եգիպտոսի քաղաքականությունում: Այս ամենը թույլ է տալիս ժամանակակից ահաբեկչությունը բնորոշել՝ որպես պետություններին այս կամ այն քաղաքականության իրականացման պարտադրման միջոց՚,- նշել է նա:
Վերլուծաբանն Ադրբեջանի օրինակն է բերել, որը Ռուսաստանից նոր զինատեսակներ ստանալուց հետո վերջնականապես փչացրեց հարաբերություններն Արևմուտքի երկրների մեծ մասի հետ՝ ներառյալ ԱՄՆ-ը, ինչից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եկավ Բաքու և Երևան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ առաջարկներով: