Ամանորին ընդառաջ Անելիք Բանկը հաճելի անակնկալ է պատրաստել իր հաճախորդների համար։ «Ամանորը Դուբայում՚ ակցիայի շրջանակներում, նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ, Բանկում ավանդ ներդրած բոլոր հաճախորդները, մասնակցելով նվերների խաղարկությանը, հնարավորություն կունենան Ամանորն անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում և միաժամանակ նվեր ստանալ Բանկի Visa Gold Hotel-Express վճարային քարտ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, բացի երկու անձի համար դեպի Դուբայ ուղեգրից, խաղարկվելու են նաև բազմաթիվ այլ արժեքավոր նվերներ՝ պլանշետներ, հեռուստացույցներ և հեռախոսներ։
«Ցանկանում եմ մեր Բանկի բոլոր հաճախորդներին առաջարկել մասնակցել այս ակցիային, և, ինչու ոչ, կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին դառնալ Անելիք Բանկի ավանդատու: Այսպիսով, նրանք հնարավորություն կստանան ոչ միայն իրենց դրամական միջոցները շահավետ տեղաբաշխել մեր Բանկում, այլ նաև անմոռանալի օրեր անցկացնել Դուբայում: Հիշեցնեմ, որ այս տարի Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը և այդ կապակցությամբ մենք պատրաստել ենք բազմաթիվ հաճելի անակնկալներ մեր հաճախորդների համար՝ պարբերաբար անցկացնելով շահումային խաղարկություններ։ Ամանորին ընդառաջ, որոշեցինք ևս մեկ նման հնարավորություն ընձեռել, այս անգամ մեր բոլոր ավանդատուներին: Նրանք, ովքեր նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ ավանդ կներդնեն մեր Բանկում և իրենց ավանդի սկզբնական մնացորդը կպահպանեն մինչև ակցիայի ավարտը, կմասնակցեն նվերների խաղարկությանըե,- ասել է «Անելիք Բանկ՚ ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և հիշեցրել, որ 2015 թվականի ընթացում Բանկն իր «ԹԵԺ ԱՄԱՌ՚ ավանդատեսակի ավանդատուների միջև կազմակերպել էր դեպի Կրետե կղզի ուղեգրի և այլ թանկարժեք նվերների խաղարկություն, ինչը բավականին լավ արձագանք է գտել Բանկի հաճախորդների շրջանում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղակագրի, Անելիք Բանկի ակտիվ քարտերի թիվը 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել է ավելի քան 47 հազար, որից ավելի քան 20 հազարը – Visa քարտեր են, ավելի քան 19 հազարը - ArCa, իսկ մնացածը, մոտ 7 հազար քարտ, - A MasterCard համակարգի քարտեր են: Պլաստիկ տրանսակցիաների ծավալը 2014-ին կազմել է շուրջ 32 մլրդ դրամ (տարեկան աճը` 60%), որից ավելի քան 89%-ը կազմում բանկոմատային գործարքները (տարեկան աճը`գրեթե 2 անգամ): Անելիք Բանկն առաջինն էր հայաստանյան բանկերի մեջ, որը միաժամանակ սկսեց աշխատել երկու միջազգային` Visa և MasterCard համակարգերի քարտերով, միևնույն ժամանակ, ակտիվորեն թողարկելով և սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: