«Ժառանգություն» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների շուրջ
բանակցություններ է վարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ելնելով երկրի
ճակատագրի համար մտահոգությունից: Այդ մասին հայտարարել է «Ժառանգության»
պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ:
«Միայն այն հանգամանքը, որ
ինքնաթիռ առևանգող ահաբեկիչները վատն են, չի նշանակում, թե նրանց հետ պետք չէ
բանակցություններ վարել պատանդների ազատման շուրջ: Նույն տրամաբանությունն է
գործում նախագահի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ բանակցությունների
դեպքում», - բացատրել է Պողոսյանը:
Նա
ընդսմին հավաստիացրել է, որ եթե բարեփոխումների նախագծի վերաբերյալ «Ժառանգության»
առաջարկությունները հաշվի չառնվեն, և բանակցությունները լինեն ձևական բնույթի,
իրենք այլևս դրանց չեն մասնակցի: