Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը Երևանի կողմից երրորդ երկրներից սպառազինություն ձեռքբերելու համար խոչընդոտ չի հանդիսանում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով, Հայաստանն ազատ է զենք գնելու այն երկրից, որից ցանկանում է: Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչու Հայաստանը զենք չի գնում այլ երկրներից՝ Նահապետյանը նշել է, որ Ռուսաստանից գնելն ավելի ձեռնտու է, քանի որ այն Երևանին զենք է վաճառում արտոնյալ գներով:
Մինչդեռ, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակնարկել է, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հայաստանի կողմից երրորդ երկրներից զենքի գնմանը: