Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցքւթյունները պետք է լիեն առարկայական, բովանդակալից, այլ ոչ թե պետք է ընթանան ձևի համար, պատրանք ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործիչների հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով, արդեն դրական է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո արդեն մեկ ամիս անց ռուսական կողմի նախաձեռնությամբ հերթական հանդիպումը տեղի ունցավ Սանկտ-Պետերբույրգում:
«Մենք դրական ենք գնաահատում այդ հանդիպումը: ԱԳՆ պաշտոնապես արտահայտում էր Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ այդ դիրքորոշումը, բնականաբար, բաց է հանրության համար: Հուսով եմ, որ գործընթացը կշարունակվի արագացված տեմպերով:
Մենք կրկին այդ բանակցություններին ենք գնում առանց որևէ նախապայմանների: Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որը նույնպես ներկայացվեց հանրությանը: Հռչակագրում ամեն ինչ շարադրված է, այդ թվում նաև հարցի լուծման ուղիները: Քննարկվեց նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թվաքանակի ավելացման հարցը: Ճիշտ է, այնտեղ հստակ թիվը նշված չէ, բայց կարող եմ ասել, որ եթե այսօր այնտեղ աշխատում է 6 մարդ, ապա այդ թիվը կարող է ավելացվել առավելագույնը՝ 2-2.5 անգամ: Այսինքն, խոսքը գնում է մեծ առաքելության մասին»,-հայտարարել է՝ Ալիևը: Անդրադառնալով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը, Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ, առաջին հերթին, այդ մեխանիզմենրը դեռ գոյություն չունեն, և ոչ ոք հստակ չի ասում, թե իրենցից ինչ կներկայացնեն այդ մեխանիզմները: «Հետևաբարմ այսօր այդ հարցի քննարկումը սխալ է: Երկրորդ, ինչո՞ւմ է կայանում դրա իմաստը: Եթե դրա տակ հասկացվում է հակամարտության «սառեցումը» և շփման գծում լրացուցյչ միջոցառումների ներդրումը, ապա Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան: Դա կարող է լինել միայն բանակցային գործընթացի դրական դինամիկայի շարունակության դեպքում, որպեսզի մենք տեսնեինք հստակ արդյունքները, որպեսզի մենք իմանայինք մեր տարածքների ազատագրման հստակ ժամկետները – այդ դեպքում կարող են մշակվել զանազան մեխանիզմներ, և միայն այդ դեպքում կարող է քննարկվել այդ հարցը»,-հայտաարել է Ալիևը: Նա նաև անդրադարձել է Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունաում արված հայտարարությանը, նկատելով, որ փաստաթղթում նշված է, որ վերջին ժամանակներս շփման գծում իրավիճակը կայունացել է, հրադադարի ռեժիմը վերականագնվել է, ինչը գնահատվում է որպես դրական երևույթ:
«Այդ դեպքում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը չկա: Այսինքն, այդ պայմանը նույնպես չընդունվեց: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մենք պետք է բանակցությունները վարենք հարցի էության հիման վրա: Մենք պետք է իմանանք, թե երբ կսկսվի «մեր տարածքների ազատագրման» գործընթացը: Այդ գործընթացը, անկասկած, տեղի կունենա: Ադրբեջանական կողմը, և մասնավորապես ես, բազմաթիվ անգամ նշել ենք, որ մենք միայն փուլերով կարող ենք լուծել համակամարտությունը: Քանի որ այլ կերպ հնարավոր չէ: Հայաստանը մշտապես փորձում է բարդացնել իրավիճակը, խախտել բանակցային գործընթացը և փուլային կարգավորման տարբերակը: Բայց, մեր կարծիքով, դա է ամենաընդունելի ճանապահը: Այն կարող է բերել հարցի շուտափույտ լուծմանը: Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է: Այդ դիրքքորոշումը երբեք չի փոխվել ու չի փոխվի: Հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, և այդ տարածքում երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Սա է գլխավոր հարցը: Ինչ վերաբերվում է ԼՂՀ կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, ինչ-որ կարգավիճակ կտրվի: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Եվրոպայում, մյուս երկրներում կա առաջադեմ փորձ և տարբեր տեսակի կարգավիճակներ: Բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր պետության տարածքային ամբողջականությունը»,-եզրափակել է Ալիևը: