Այսօր Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում Ռունդայում ցեղասպանություն վերապրած Էսթեր Մուջավայոն հրապարակել է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային հասարակաքաղաքական ֆորումի ընդունած հռչակագիրը։
Հռչակագրում, մասնավորապես, ասվում է. «Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունների զոհերի հիշատակին; մտահոգվելով մարդկության դեմ կրկնվող հանցագործությունների, աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծայրահեղականության ահագնացող տարածման անռչությամբ; հաշվի առնելով միջազգային իրավունքում, անհատական և պետական պատասխանատվությունում ցեղասպանության ժխտման միջազգային քրեականացման էվոլյուցիան; նշելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների դեմ գլոբալ պայքարի կարեւորությունը; ընդգծելով այդ պայքարում տարբեր խորհրդարանների և քաղաքացիական հասարակության դերը,Միջազգային համաժողովն ընդունում է, որ ցեղասպանությունը ծայրահեղ հանցագործություն է՝ անդառնալի հետեւանքներով; հաստատում, որ կանխման մեխանիզմները նույնն են, որ գոյություն ունեն ՄԱԿ շրջանակում; ընդգծում է, որ ցեղասպանության կանխումը կախված է մարդու իրավունքների պաշտպանությունից; ճանաչում է, որ ժխտումը, հատկապես պետական մակարդակով, անթույլատրելի է, եւ շեշտում է, որ ցեղասպանությունների եւ դրանց հետեւանքների ժամանակին դատապարտումը կարող է կարեւոր գործիք լինել կանխարգելման եւ հաշտեցման համար; միջազգային հանրությանը կոչ է անում պաշտպանել ցեղասպանությունների համաշխարհային ճանաչմանը նպատակաուղղված անդադար ջանքերին»։