Հինավուրց
հայկական Անի քաղաքի ավերակների տակ, որն այժմ գտնվում է Թուրքիայի Կարսի
նահանգի տարածքում, ստորջրյա հոսանքների մակարդակի նվազման շնորհիվ հայտնաբերվել են թունելների վիթխաիր
ցանցեր:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, «Անի-Կարս» միջազգային գիտաժողովում, որը
կազմակերպել էր Կարսի կովկասյան ինստիտուտը, թուրք պատմաբան Սեզայի Յազըջըն հայտարարել է,
որ հայտնաբերվել են գաղտնի ջրանցքներ, հոգևորականների խցեր, աղոթարաններ, հսկա միջանցքներ, խճճված թունելներ:
Քաղաքի ավերակների տակ արդեն հայտնաբերվել են հայտնաբերվել է 823 ստորգետնյա կառույցներ, որոնց ընդհանուր
երկարությունը կազմում է շուրջ 500 մետր: Այդ կառույցների մեծ մասն օգտագործվել է
որպես պաշտոնյաների ննջարան, մնացածը գտնվել են եկեղեցու տնօրինության ներքո:
Հետազոտողները քարտեզի օգնությամբ պատկերել են այդ կառույցների դասավորությունը:
Յազըջըի ասելով, այդ հայտնագործությունների հիմքը Գեորգի Գուրջիևի աշխատանքներն
են, ով 1986 թվականին իր ուղեկից Պողոսյանի հետ ուղևորվել է Անի և հայտնագործել մի քանի թունել, կավե
իրեր և մագաղաթի վրա գրություն, որն արվել էր
հոգևորականների կողմից: Չնայած այն հանգամանքին, որ Գյուրջիևը հայերերն գիտեր, նա
չի կարողացել ընթերցել հայտնաբերված մագաղաթի գիրը, քանի որ դա եղել է գրաբար: Այնուհետև պարզվել է, որ գրառումները
վերաբերում են հին էզոթերիկ եղբայրությանը:
Անին եղել է Պատմական Հայաստանի մայրաքաղաք`
Բագրատունիների դինաստիայի կառավարման շրջանում, և իր ծաղկման բարձունքում
մրցակցել է այնպիսի քաաղքների հետ, ինչպիսիք են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը և
Կահիրեն: 11-րդ դարում Անիի բնակչւոթյունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Իր
գեղեցկության և մեծության շնորհիվ քաղաքը
հայտնի է եղել նաև որպես «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մեկ եկեղեցու քաղաք»:
Հետագայում այն վեր է ածվել կայսրությունների պայքարի օբյեկտի, ինչն էլ դարձել է
քաղաքի անկամ և ավերման պատճառ: