ՀՅԴ-ն
չի մասնակցի ոչ իշխանական խմբակցությունների խորհրդարանական «քառյակի»
հանրահավաքին: Այսօր այդ մասին լրագրողներին հայտարարել է ԲՀԿ խմբակցության
քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` խմբակցությունների հերթական աշխատանքային հանդիպումից
հետո:
Նրա ասելով, հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին,
և ՀՅԴ-ն այդ միջոցառմանը չի մասնակցի` սահմանադրական բարեփոխումների
անհրաժեշտության հարցում տարաձայնությունների պատճառով: ՀՅԴ-ն չի մասնակցի նաև
մարզային հանդիպումներին:
Հանրահավաքի ընթացքում
կներկաայցվի արդեն «եռյակի» դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների
վերաբերյալ: Այն հարցին, թե արդյոք 3 ուժերի առաջնորդները կմասնակցեն
հանրահավաքին, Զոհրաբյանը պատասխանել է, որ այդ և այլ հարցեր դեռ կքննարկվեն:
Հիշեցնենք,
որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանության նախաձեռնած սահմանադրական
բարեփոխումներին, իսկ ՀՅԴ, ընդհակառակը, անհրաժեշտ է համարել մասնակցել
բարեփոխումների շուրջ քննարկումներին և ներկայացնել սեփական առաջարկությունները: