ՙԲարգավաճ Հայաստանը՚ դեռ չի կողմնորոշվել ԵԱՏՄ-ին անդամակցության առնչությամբ դիրքորոշման հարցում: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ՙմինչև չընթերցեն պայմանագիրը, չեն կարող պաշտոնական դիրքորոշում հայտնել այդ հարցի առնչությամբ՚:
Մինչդեռ, հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին` Հայաստանի կողմից Մինսկում ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման օրը, Երևանում ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ՙհանրահավաքն ուղղված չէ ոչ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման, ոչ Արևմուտքի դեմ՚:
Իր մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության առանձին պատգամավորներ ավելի վաղ հայտարարել են, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ դեմ չէ եվրասիական ինտեգրմանը: