Բրյուսելի հետ բանակցությունների, ԵՄ և Հայաստանի միջև
արդյունավտ երկխոսության հաղողությունը շատ բանով կախված են Հայաստանի կառավարության հուսալիությունից և
ձեռնահասությունից: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը`
ելույթ ունենալով այդ թեմատիկային նվիրված խորհրդաժողովում:
Փորձագետի ասելով, Հայաստանը մեկ անգամ արդեն իր շանսը
բաց է թողել` հրաժարվելով ԵՄ հհետ ասոցացման համաձայնագրից և որոշելով անդամակցել
Մաքսային միությանը: Իսկ այժմ Երևանին տրվել է երկրորդ հնարավորությունը, որը ոչ
մի դեպքում չի կարելի բաց թողնել, քանի որ երրորդը չի լինի, համոզված է
Կիրակոսյանը:
«Արևելյան
գործընկերության ծրագիրն այսօրվա պայմաններում ձեռք է բերում առանձնակի
կարևորություն, և անհրաժեշտ է որոշակի բովանդակությամբ համալրել դրա օրակրագը:
Մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը չպետք է
արժանանա Վիլնյուսի գագաթնաժողովոի տխուր ճակատագրին: ԵՄ հետ երկխոսության
ամրապնդման գործընթացի ակտիվ քաղաքացիական մասնակցությանը զուգընթաց չափազանց
կարևոր եմ համարում Հայաստանի ղեկավարության լուրջ մոտեցումը: Հարկավոր է
գիտակցել, որ այսօր կայացվող որոշումները մեծապես պայմանավորում են մեր երեխաների
ապագան», - ասել է Կիրակոսյանը: