Մարտ ամսին Հայաստանում օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով
բարձր կլինի նորմայից, հաղորդել է Հայհիդրոմետ կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը
փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում:
Մարտին
օդի
միջին
ջերմաստիճանը Երևանում կկազմի
+5-ից
մինչև
+7 աստիճան
(նորմա
է
համարվում
5.4 աստիճանը):
Առանձին օրերի
հնարավոր է
ջերմաստիճանի նվազում`
գիշերը
մինչև
3-4 աստիճան
0-ից
ցածր,
իսկ
ամսվա
երկրորդ կեսին
որոշ
օրերի
հնարավոր է
ցերեկային ջերմաստիճանի բարձրացում մինչև
+23 աստիճան:
Արարատյան հարթավայրում օդի
ջերմաստիճանը կլինի
1-2 աստիճանով նորմայից բարձր:
Պետրոսյանի ասելով,
գարնան
առաջին
ամսվա
ընթացքում հանրապետությունում տեղումները նույնպես
կգերազանցեն միջին
ամսական նորման:
Միևնույն ժամանակ,
2015 թվականի մարտը
չի
գերազանցի 2014 թվականի մարտի
ջերմաստիճանի ռեկորդները.
այն
ժամանակ օդի
ջերմաստիճանը
4-5 աստիճանով գերազանցել էր
ամսական միջին
նորման:
Փետրվարի
26-27-ին
հանրապետությունում սպասվում է
առանց
տեղումների եղանակ:
Նշված
ժամակահատվածում,
ինչպես
նաև
մարտի
1-ի
գիշերն
օդի
ջերմաստիճանը կբարձրանա
3-5 աստիճանով:
Փետրվարի
26-28-ը
օդի
ջերմաստիճանը Երևանում կկազմի
13-15 աստիճան:
Մարտի
1-ի
ցերեկը
հանրապետությունում կանխատեսվում են
տեղումներ.
հարթավայրային և
նախալեռնային շրջաններում`
անձրևի,
իսկ
լեռնային շրջաններում`
թաց
ձյան
տեսքով:
Մինչդեռ տաք փետրվարը (հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1-2 աստիճանով, Արարատյան դաշտավայրում` 4-5 աստիճանով), ինչպես նաև տաք մարտը վաղ վեգետացիայի վտանգ են թաքցնում: Պետրոսյանը նշել է, որ Հայաստանում ցրտահարության վտանգը պահպանվում է մինչև ապրիլի 10-ը, այդպիսով` հնարավոր սառնամանիքները կարող են ճակատագրական դեր խաղալ: