Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեն դատապարտել է Ադրբեջանին դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան օգտագործելով` Ռամիլ Սաֆարովին ազատելու համար: Այդ մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Բրյուսելում նիստի ժամանակ հանձնաժողովը Մեծ Բրիտանիայից պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման բանաձև է ընդունել, որտեղ ասվում է, որ Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը ՙմիջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքների և օրենքի գերակայության խախտում է՚:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2007թ. Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ սպանելու համար: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել: