Աշխարհահռչակ
շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին հիվանդանոց են
տեղափոխել վարակի առնչությամբ, որից նա տառապում էր վերջին մի քանի օրերին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», երգչի հիվանդության
մասին հաղորդում է տարածել ուրբաթ երեկոյան Ժնևում նախատեսված համերգի
կազմակերպիչը: 90-ամյա երգչի հիվանդության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Վերջին
ամիսներին Ազնավուրը հրաժեշտի հյուրախաղերով հանդես է գալիս տարբեր երկրներում: