2015 թվականը ցույց տվեց ադրբեջանական կայունության սահմանները, որով երկար տարիներ պարծենում էր Բաքվի իշխանությունը: Երևանում ընթացող ՙԿովկաս-2015» միջազգային երկօրյա խորհրդաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով 2015 թ. Ադրբեջանի իրավիճակը:
ՙՄինչև 2015 թվականը Բաքվում տնտեսական վիճակը համարում էին ամենակայուններից մեկը նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում: Սակայն, հենց այդ տարին Ադրբեջանի համար վախերի միջով անցնելու տարի հանդիսացավ: 2015 թ. նավթային եկամուտների անկման պայմաններում համեմատաբար կայուն ադրբեջանական մանաթն արժեզրկվեց 2 անգամ:
Մարկեդոնովը նշել է, 2015 թվականը մարդու իրավունքների խատման համար Ադրբեջանի իշխանությունների հասցեին արտաքին քննադատության խստացման տարի էր՝ ընդգծելով, որ երկար տարիներ՝ Հեյդար Ալիևի կառավարման ժամանակներից ի վեր, Հայաստանը և Վրաստանն ավելի հաճախ էին նման քննադատության ենթարկվում, քան Ադրբեջանը:
Ղարաբաղյան հակամարտությունում, Մարկեդոնովի խոսքով, 2015 թվականը փորձությունների տարի էր՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի նախերգանք հանդիսանալով: Տարին ցույց տվեց, որ Բաքուն չի փոխել իր քաղաքականությունը՝ ուղղված ՙտարածքային ամբողջականության՚ վերականգնմանը, այդ թվում՝ ուժային մեթոդներով:
«Կովկաս-2015» միջազգային խորհրդաժողովի ընթացքում քննարկվում են Կովկասում առկա քաղաքական թրենդերը, տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանի նկատմամբ միջազգային քաղաքականության խնդիրները: Մայիսի 31-ին խորհդրաժողովը կավարտվի երկժամյա կլորս եղանով, ոը նվիվրած կլինի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի քաղաքական հետևանքներին և արդյունքներին: