«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը
կանխատեսում է, որ առաջիկա երկու տարիներին անշարժ գույքի գները Հայաստանում կարող
են վերականգնվել:
ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նա նշել է, որ եթե
հաշվի առնենք 2014 թվականին արձանագրված դրական դինամիկան, ապա 2 տարիների
ընթացքում կարելի է սպասել տեմպերի վերականգնմանը և նույնիսկ անշարժ գույքի գների
10% աճի:
Ամեն ինչ կախված է առավարության տնտեսական
քաղաքականությունից, մասնավորապես, ներդրումային և շինարարական նախագծերի
ակնկալվող արդյունքից, երիտասարդ ընտանիքներին պետական աջակցման նախագծերից,
ինչպես նաև պետկադաստրի թղթաբանաշրջանառության պարզեցումից, գտնում է
Հ.Բաղդասարյանը:
Ըստ
Պետկադաստրի պետական կոմիտեի վյալների, 2014 թվականին անշարժ գների աճը, ինչպես
Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում
չի անցել 1-ից: