ՙՀայկական ժամանակ՚ թերթը գրում է. ՙԲՀԿ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն: Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաև ՙԺառանգությունը՚:
Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդուհանդերձ, ՀԱԿ-ը տեղի չի տալիս եւ հույս ունի, որ դեռ կկարողանա Ծառուկյանին համոզել՝ գոնե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց սկսել՚։