Arminfo.info



 Երեթշաբթի, 17 Մայիսի 2016 09:41

Ստեփանյան Դավիթ

Իլգար Վելիզադե. Միլիարդավոր դոլարների զենք վաճառելով՝ Մոսկվան համոզված է, որ Բաքուն չի ուղղի այն իր շահերի դեմ

Իլգար Վելիզադե. Միլիարդավոր դոլարների զենք վաճառելով՝ Մոսկվան համոզված է, որ Բաքուն չի ուղղի այն իր շահերի դեմ

  Ինչպե՞ս կմեկնաբանեք մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները:

 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպմանը կարելի է տալ միանգամայն զուսպ գնահատականներ: Եթե կարելի է այդպես արտահայտվել, ես չափազանց զգուշավոր լավատեսություն եմ տածում բանակցային գործընթացի հետագա զարգացման առնչությամբ: Եվ այն հիմնված է, դժբախտաբար, նախորդ տարիների տխուր փորձի վրա: Միևնույն ժամանակ, այս բարդ իրավիճակում հանդիպման փաստն իսկ շատ բանի մասին է խոսում: Ամենագլխավորը` որ կողմերը հաստատել են երկխոսություն վարելու անհրաժեշտույունը: Նշվել է նույնիսկ ժամկետ, երբ կհաստատվի նախագահների հաջորդ հանդիպման օրը: Կարծում եմ, որ առաջիկա շրջանում կարող են նախանշվել բանակցությունների նոր փուլի գերակայությունները և, հնարավոր է, այս կամ այն թեմայի շուրջ բանակցությունների առավելագույն ժամկետներ սահմանվեն: Մասնավորապես, կարծում եմ, որ հետագա բռնության ռիսկի նվազեցման հարցը, որի առնչությամբ կողմերն արդեն համաձայնել են ամենասեղմ ժամկետում ավարտել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի մշակման աշխատանքը, սետրորեն կշաղկապվի մյուս զուգընթաց թեմաների հետ: Ամեն բան կախված է որոշակի հարցերի համաձայնեցման ընթացքից: Ինչպես ասում են՝ կապրենք կտեսնենք:

 

Արդյո՞ք ՙքառօրյա պատերազմի՚ աշխարհաքաղաքական հետևանքները թույլ են տալիս արձանագրել 1994թ. ստատուս-քվոյի բեկում: Եթե այո, հետագա քաղաքական ի՞նչ գործընթացների մասին կարելի է խոսել:

 

Եկեք անկեղծ խոսենք, 1994 թվականից հետո ստեղծված ստատուս-քվոն, ինչպես նաև հրադադարի ռեժիմը վաղուց  վերածվել են հարաբերական հասկացությունների: Այսինքն՝ չնայած այն բանին, որ հակամարտության կողմերը շարունակել են մնալ 1994 թ. մայիսին ամրագրված իրենց դիրքերում, իրավիճակն ընդհանուր առմամբ որակական  և քանակական զգալի փոփոխությունների է ենթարկվել: Վերջին 20 տարում տարածաշրջանում շուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ նպաստելով Ադրբեջանի դիքրերի բազմակի ուժեղացմանը, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին: Մտածել, թե դա չի անդրադառնա  զորքերի շփման գծում իրադրության և ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի վրա, միամիտ կլիներ: Արտաքին խաղացողների համար ավելի ձեռնտու է գործ ունենալ Բաքվի հետ, և յուրաքանչյուրն իր դիրքերն է ամրագրում այստեղ: Մինչդեռ Ադրբեջանի համար սկզբունքային է իր սեփական շահերը հաշվի առնելու հարցը: Եվ Բաքվի դիրքորոշումը գնալով ավելի մեծ ըմբռնման է արժանանում՝ առնվազն այնպիսի հարցերում, ինչպես շրջանների թեկուզ մի մասը վերադարձնելը և փախստականների վերադարձը: Այսպիսով՝ կա ըմբռնում, որ այս պայմաններում քսանամյա վաղեմության ստատուս-քվոյի պահպանումն անհեթեթություն է: Ապրիլյան մարտերն այս առումով ավելի հաճախ դիտարկվում են որպես հակամարտության չկարգավորվածության օբյեկտիվ հետևանք, այլ ոչ թե՝ որպես արտաքին ուժերի նպատակաուղղված գործողությունների հետևանք: Այս իրավիճակում երկու ելք եմ տեսնում: Կամ կողմերը գնում են առճակատման և բանակցային գործընթացի օրակարգի հետ չհամաձայնեցված գործողություններ ձեռնարկում. դա կամ լոկալ, կամ վատագույն դեպքում տարածաշրջանային պատերազմն է: Կամ կողմերը, այնուամենայնիվ, պայմանավորվածություն են ձեռքբերում և լուծում իրենց հետաքրքրող հարցերը՝ հաշվի առնելով փոխադարձ դիրքորոշումը, ինչը թույլ է տալիս տարածաշրջանային գործընթացները որակական նոր մակարդակի վրա դնել: Ըստ որում, պետք է հասկանալ, որ չնայած այն բանին, որ Վիեննայում վերջին հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պնդել են 1994-95 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը՝ ակնհայտ է, որ անցյալին կառչելն անիմաստ է:

 

Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում կարծիք կա, որ ապրիլյան պատերազմը զգալիորեն ուժեղացրել է Ռուսաստանի առանց այդ էլ հզոր ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է հետխորհրդային տարածությունում Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերում Բաքվի ներգրավմանը: Ինչպե՞ս եք տեսնում այս առումով Ադրբեջանի ապագան:

 

Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում ապրիլյան իրադարձություններից առաջ էլ ակներև էր: Դրանց թվում են՝ Ռուսաստանի կողմից Ցխինվալի և Սուխումի հետ դաշնակցության ու ինտեգրման և դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին համապատասխան պայմանագրերի ստորագրումը, Հայաստանի հետ ՀՕՊ ընդհանուր համակարգի ստեղծումը, ինչպես նաև Ադրբեջան զենքի մատակարարման խոշոր պայմանագրի իրականացումը:

Տարածաշրջանում ռուսական ռազմաքաղաքական ներկայության բոլոր այս տարրերը դիտվում էին դեռ մինչև ապրիլյան պատերազմը: Սակայն, ինչպես հասկանում ենք, բոլոր այս քայլերը մեկ ամբողջության մեջ դիտարկել պետք չէ: Չեմ կարծում, թե, օրինակ, Ադրբեջանին զենքի խոշոր խմբաքանակի վաճառքն ինչ-որ կերպ ազդի Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացոին նախագծերին Բաքվի մասնակցության վրա: Մոսկվան շատ ավելի մեծ քանակությամբ սպառազինություն է վաճառում Հնդկաստանին, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Դելին ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի հավանական մասնակից է դիտարկվում: Միաժամանակ Բաքուն և Մոսկվան ունեն փոխգործակցության զարգացման նկատմամբ հետաքրքրություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում: Հետաքրքրություն կա նաև տնտեսական համագործակցության զարգացման, դաշնության առանձին սուբյեկտների մակարդակով համագործակցության հարցում: Խոսել այն մասին, թե կարող է արդյոք դա հանգեցնել լիարժեք ինտեգրման, դեռ վաղ է: Պետք է հասկանալ, որ դրա համար պետք է հասունանան նաև քաղաքական պայմաններ: Մինչդեռ իրավիճակը տարածաշրջանում հեռու է ինտեգրման մասին խոսելու համար: Խոսելով տեսանելի հեռանկարում Ադրբեջանի ապագայի մասին՝ ես տեսնում եմ այն Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն միավորումներից դուրս, սակայն՝ ինտեգրման տարբեր գործընթացների առաջատար օղակների հետ սերտ համագործակցությամբ:

 

Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում շատ գործընկերներ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը պայմանավորում են ոչ միայն միլիարդների հասնող եկամուտներով, այլ նաև՝ որպես Բաքվի վրա Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցության գործիք: Որքանո՞վ է հիմնավոր այս վարկածը, և ինչպե՞ս եք պատկերացնում Բաքվի և Մոսկվայի ՙզենքային՚ համագործակցության հեռանկարները:

 

Բնականաբար, մեծ պայմանագրերը խթանում են մասշտաբային գործընթացներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական: Կարծում եմ, որ Մոսկվայի և Բաքվի միջև ներկայի ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը բնորոշում է նաև երկրների միջև վստահության մակարդակը: Հասկանալի է, որ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով Ադրբեջանին՝ Մոսկվան համոզված է, որ Բաքուն չի ուղղի այդ զենքն իր շահերի դեմ: Դա միանգամայն տրամաբանական և հասկանալի է: Բայց Ադրբեջանը հնարավորություն ունի զենք ձեռքբերել նաև այլ երկրներից, ինչով հաջողությամբ զբաղվում է: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է սպառազինության վաճառողի ազատ, այլ ոչ թե՝ պարտադրված ընտրությանը: Իսկ նման պայմաններում զգալիորեն չեզոքացվում է գնորդի վրա վաճառողի աշխարհաքաղաքական ազդեցության գործոնը: Տվյալ դեպքում ավելի շատ կարող ենք խոսել մրցակցային առավելությունների գործոնի մասին՝ գին, որակ, մատակարարումների պայմաններ և ժամկետներ, որոնք Ռուսաստանն ավելի շատ ունի, քան իր մրցակիցները:

 

ՀՀ նախագահը և վարչապետը հստակ հայտարարել են, որ ՙԵրևանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն՝ ադրբեջանական ագրեսիայի շարունակման դեպքում՚: Մեկնաբանեք նման քայլի նպատակահարմարությունը և հնարավոր հետևանքները հակամարտության բոլոր կողմերի և, մասնավորապես, միջնորդների համար:

 

Այս կամ այն քայլի նպատակահարմարությունը որոշվում է մի շարք առավելություններով, որոնք ստանում է այն նախաձեռնախ կողմը: Ի՞նչ առավելություններ կարող է ստանալ Երևանը՝ չճանաչված միավորման ճանաչման գնալով: Ես խիստ դժվարանում եմ խոսել դրական արդյունքների մասին, բայց ահա բացասական հետևանքներն ակներև են:

Այդ քայլին գնալով՝ Հայաստանը դուրս կա բանակցային գործընթացից՝ այդպիսով ճանապարհ բացելով հակամարտության ռազմաքաղաքական լուծման համար: Երկրորդ՝ Երևանը կհակադրի իրեն Մինսկի խմբի անդամ երկրներին և, հատկապես, վերջինիս համանախագահներին, որոնք ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չեն ճանաչում նախկին ադրբեջանական ինքավարությունը: Չեմ կարծում, թե այդ քայլին աջակցեն Հայաստանի հարևաններ Վրաստանը և Իրանը՝ չխոսելով արդեն Թուրքիայի մասին: Այնպես որ, եթե Երևանում լրջորեն մտածում են այն մասին, թե ինչպես դուրս բերեն իրենց երկիրը մեկուսացումից, դա ակնհայտորեն անհաջող քայլ է:

 

Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության կարգավորման հեռանկարները:

 

Կարգավորման ճանապարհն անցնում է բարդ երթուղով՝ հաշվի առնելով իրողությունների օբյեկտիվ գնահատումը: Մինչդեռ նույնիսկ տերմինաբանության հետ կապված հարցերում կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն: Այն, ինչ Հայաստանում համարում են սահման, Ադրբեջանում՝ զորքերի բաժանարար գիծ: Նույնը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝ հաշվի առնելով, որ բանակցային գործընթացը ինչ-որ փուլում ենթադրվում է այդ թվում կարգավիճակի քննարկում: Այդպիսով՝ վերջինիս իրավասուբյեկտությունը բանավեճերի առարկա է: Վստահության այս կամ այն միջոցների իրականացումը փաստացի պատերազմի պայմաններում դժվար է պատկերացնել:

Անցած քսան տարիները ցույց տվեցին, որ վստահության միջոցներ չի կարելի կառուցել՝ ստեղծված իրողություններից կտրված: Վստահության ինչ միջոցների մասին կարելի է խոսել, երբ հակամարտության գոտում տեղի ունեցող իրական գործընթացների բնորոշման համար օգտագործվում են այնպիսի հասկացություններ, ինչպես՝ ճակատային գիծ, ագրեսիա, օկուպացիա և այլն: Մեր հասարակությունները, ցավոք, դեռ չեն հաղթահարել ֆրուստրացիայի փուլը և անցում կատարել հակամարտության ապաէսկալացիայի փուլի, երբ փաստացի գործընթացների և երևույթների բնորոշման համար օգտագործվում են այնպիսի հասկացություններ, ինչպես՝ ապաօկուպացիա, հայրենադարձություն և խաղաղ կյանքի վերականգնում: Դրա համար պետք է հասկանալ, որ ստեղծված իրադրության պահպանումը, երբ հակամարտության կողմերից մեկն ավելի խոցված է զգում իրեն, քան մյուսը, անթույլատրելի է և տանում է դեպի նոր՝ ավելի լուրջ հակամարտության: Հենց լինի այդ ըմբռնումը, կարելի է իրական առաջընթաց ակնկալել խաղաղ բանակցություններում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև