Նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22.47-ին Հայաստանի Հանրապետության Եղեգնաձոր քաղաքից 10 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.710 և արևելյան երկայնության 45.440:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, երկրաշարժն զգացվել է Եղեգնաձոր քաղաքում և մոտակա բնակավայրերում: