Ուկրաինական
ճգնաժամը հարցականի տակ է դրել Մոլդովայի չեզոքությունը: Այդպիսի կարծիք է հայտնել
Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան` առցանց մամուլի
ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
«Աշխուցել է ՆԱՏՕ-ի սիրաշահումը, մեծացել է կախվածությունն ԱՄՆ-ից ու
ԵՄ-ից: Մոլդովան, փաստորեն, գործում է Ռումինիայի և Ուկրաինայի հետ սինխրոն:
Ռուսաստանի և ԱՊՀ նկատմամբ դիրքորոշումը դարձել է ավելի սառը: Մոլդովական
ԶԼՄ-ներում սրվել է ռուսատյացությունը: Մտահոգիչ է նաև ՆԱՏՕ-ի հետ ռազմական
համագործակցության խորացումը, Մերձդնեստրում և Գագաուզիայում իրադրության
ապակայունացման փորձերը: Մարտի 16-ին Բրյուսելում Մոլդովայի վարչապետը, նույնիսկ,
ՆԱՏՕ-ից խնդրեց ներկայացուցչություն բացել Մոլդովայում», - նշել է նա:
Ցիրդյայի կարիքով, ճեզոքությունից Մոլդովայի հրաժարվելու մասին է
վկայում նաև վերջերս մոլդովական զորակազմի մասնակցությունը Կոսովոյում ՆԱՏՕ-ի
խաղաղարար գործողությանը: Իսկ ԱՄՆ Սենատի ընդունած «2014 թ. Ռուսաստանի կողմից
ագրեսիայի կանխման մասին ակտի» համաձայն,
Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային շնորհվել է ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ: Դրանից
հետո Սենատն ընդունել է Մոլդովայի տարածքային ամբողջականության պաշտպանության և
Քիշնևի նկատմամբ Ռուսաստանի ճնշման դատապարտման վերաբերյալ «SR 500» բանաձևը:
Հայաստանի
լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների
հարցազրույցները կազմակերպվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի շուրջ» նածագծի շրջանակում: