Ավստրալիական History Channel ալիքով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական ֆիլմ կցուցադրվի, հայտում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն:
Ֆիլմում, մասնավորապես, ասվում է, որ 1915-1916 թթ.ավելի քան միլիոն հայ Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածի և տեղահանման քաղաքականության զոհ է դարձել: ՙԱյնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը՚,- նշում են ֆիլմի հեղինակները:
Ֆիլմում օգտագործված են արևմտյան դիվանագետների պաշտոնական փաստաթղթերը, որոնք պատմում են 20-րդ դարի սկզբի իրադարձությունների մասին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ողջ մնացած ականատեսների պատմությունները: