Հայաստանի նոր վարչապետը չպետք է շարունակի իր նախորդի
գիծը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության
քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես առայժմ ձեռնպահ կմնամ
նոր վարչապետին առնչվող մեկնաբանություններից: Հովիկ Աբրահամյանը կներկայացնի իր
ծրագիրը, և այն ժամանակ կտեսնենք, թե այն որքանով կարող է լուծել կուտակված
խնդիրները», - նշել է Զոհրաբյանը:
Նա միևնույն ժամանակ
հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Աբրահամյանն ընդունելի
թեկնածու է ԲՀԿ համար: Նա վերստին ընդգծել է, որ ԲՀԿ օրակարգում կառավարող
կոալիցիայի մաս կազմելու հարց չի դրված: