Տնտեսական իրավիճակը Հայաստանում կախված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսություններից: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները սեպտեմբերի 8-ին մտադիր են Բելառուսում քննարկել հետագա համագործակցությունը: Ըստ Աբրահամյանի, ԵԱՏՄ մյուս պետությունների համեմատ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ավելի լավ վիճակում: Այսպես, եթե երկրի ՀՆԱ աճն առաջին կիսամյակի արդյունքերով կազմեց 4%, ապա Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում դիտվեց անկում: Այնուամենայնիվ, շարունակել է Աբրահամյանը, Հայաստանի ՀՆԱ աճը չի կարող իսկույն անդրադառնալ ժողովրդի սոցիալական վիճակի վրա:
Վարչապետը նշել է նաև, որ երկրի տնտեսական վիճակի վրա ազդում են տարածաշրջանում ընթացող գործընթացները, և այդ առումով ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ կառավարությունից: «Մեր հարևան Իրանի հետ փորձում ենք իրականացնել լուրջ նախագծեր: Վրաստանի հետ ունենք արդյունավետ համագործակցություն»,-ասել է վարչապետը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թվականի հուլիսին աճել է 9,2% (հունիսի՝ 15.7% համեմատ), 2014-ի հուլիսի համեմատ՝ 4%, 2015-ի հունվար-հուլիսին, իսկ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 4,2%: Մեկ տարի տնտեսական ակտիվությունը Հայաստանում ցուցադրեց ավելի բարձր տեմպեր. 2014-ի հուլիսին աճել էր 19.2%, 2013ի հուլիսի համեմատ՝ 7,2%, 2014-ի հունվար-հուլիսին 2013ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 4.1%: Տնտեսական ակտիվության հուլիսի աճը հիմնականում պայմանավորված էր աճի բարձր դինամիկայով՝ գյուղատնտեսության ոլորտում - 87,8% (տարեկան կտրվածքով՝ 15,6%), որի հաջորդում է առևտրի ոլորտը - 3,4% (տարեկան անկումը՝2,8%) և ծառայությունների ոլորտը - 1.2% (տարեկան աճը՝ 0,5%): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հուլիսին նվազել է 3,3% (տարեկան աճը՝ 4.2%), իսկ արդյունաբերական ոլորտում հուլիսին արձանագրվել է 2.6% անկում (տարեկան անկումը՝ 1.2%): 2015 թվականի հունվար-հուլիսին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճի ամենաբարձր տեմպերը պահպանվում է գյուղատնտեսության ոլորտը - 14.8%, որին հաջորդում են՝ արդյունաբերության ոլորտը - 4,1%, ծառայությունների ոլորտը - 2,4%, շինարարության ոլորտը - 0.4%, մինչդեռ առևտրի ոլորտում արձանագրվել է աճի տեմպերի 4,7% կրճատում: Արդյունաբերական արտադրության ինդեքսը 2015-ի հունվար-հուլիսին կազմել է 105%, հուլիսին՝ 97.8%, 2014-ի հուլիսի համեմատ՝ 104.2%: Ըստ վիճակագրական տվյալների, բացարձակ արտահայտությամբ առաջին տեղում է շարունակում մնալ առևտրի ոլորտը, որի ծավալը 2015ի հունվար-հուլիսին կազմել է 1.2 տրլն.դրամ ($ 2,5 մլրդ): Երկրորդ տեղում է արդյունաբերությունը՝ 722,4 մլրդ.դրամ ($ 1.5 մլրդ), երրորդ տեղում է ծառայությունների ոլորտը՝ 641,8 մլրդ.դրամ ($ 1.3 մլրդ), չորրորդ տեղում է գյուղատնտեսական ոլորտը՝ 328,4 մլրդ.դրամ ($ 688.5 մլն), իսկ հինգերորդ տեղում է շինարարության ոլորտը՝ 170,8 մլրդ դրամ ($ 358.2 մլն): Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.2 տրլն.դրամ ($ 2,5 մլրդ), տարեկան անկումը՝ 24%, ամսական անկումը՝ 20.8%: Դրա կառուցվածքոում արտահանման ծավալը նվազել է 4.4%, մինչև 385,9 մլրդ.դրամ ($ 809.3 մլն, ամսական անկումը՝ 25%), իսկ ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է 30,7%, մինչև 816,1 մլրդ դրամ ($ 1.7 մլրդ. հուլիսի անկումը՝ 18,4%): Միայն 2015-ի հուլիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 159.5 մլրդ դրամ ($ 334.5 մլն), մասնավորապես, արտահանման ծավալը կազմել է 54.7 մլրդ. դրամ ($ 114.4 մլն), իսկ ներմուծումը՝ 104.8 մլրդ դրամ ($ 219.8 մլն): Համեմատության համար նմշենք, որ 2014ի հունվար-հուլիսին արտաքին առևտրի շրջանառության տարեկան աճը Հայաստանում կազմել էր 3.5%, որտեղ արտահանման աճը կազմելլ էր 2,8%, իսկ ներմուծմանը՝ 3.7%: Միայն 2014 թ. հուլիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել էր 17,2%, որտեղ ներմուծումն աճել էր 18,3%, իսկ արտահանումը՝ 14%: ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015 թվականի հուլիսին կազմել է 477.33 դրամ./դոլար, հունվար-հուլիսին՝476.93 դրամ/դոլար, 2014-ի հուլիսի 407.13 դրամ/դոլարի և 2014 թվականի հունվար-հուլիսին՝ 411.25 դրամ/դոլար: