2014 թ. աչքի է ընկել սահմանին իրավիճակի աննախընթաց սրացմամբ և բանակցային գործընթացի ավելի շատ տեղապտույտով: Կիսվեք 2015 թ Ձեր կանխատեսումով:
Շատ եմ ափսոսում, բայց 2015 թվականին Ղարաբաղի շուրջ իրավիճակը 2014 թվականից ավելի լավ չի լինի: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումը, ինչին ականատես եղանք այս տարի, դիմակայության գծի ահա արդեն մի քանի տարի դիտվող ռազմականացման տրամաբանական հետևանքն էր: Ադրբեջանը կարծում է, թե անհրաժեշտ է աշխարհին պարբերաբար հիշեցնել իր տարածքների օկուպացման մասին: Եվ դա անում է իրավիճակի թեթևակի ապակայունացման և հրադադարի ռեժիմի խախտման միջոցով: Հայկական կողմ իր հերթին անհրաժեշտ է համարում ժամանակ առ ժամանակ հակառակորդին ցուցադրել իր ռազմական ուժը: Այդ տարրերը ձախողում են հրադադարի ռեժիմը և, համապատասխանաբար, ողջ բանակցային գործընթացը: Ընդ որում հարկավոր է հաշվի առնել, որ ապակայունանցումը տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ աշխարահքաղաքական ճգնաժամի ֆոնին: Մինսկի գորիծընթացում հազիվ է կյանք նշմարվրում: Եվ այդ լույսի ներքո, առավելագույնը, որ կարող ենք առաջիկայում ակնկալել, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումների շարունակումն է, որոնք ընդհանուր քիչ բան ունեն իրական բանակցությունների հետ:
Որքանո՟վ է նպատակահարմար Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ Կրեմլի ՙզենքային՚ քաղաքականության շարունակումը`հաշվի առնելով, որ ավելի ցավոտ թեմա ռուս-հայկական ռազմավարական գործընկերության մեջ այսօր գոյություն չունի:
Մոսկվայի ներկայիս քաղաքականությունն իր հարևանների նկատմամբ, իհարկե, բավականաչափ կամ ընդհանրապես հաշվի չի առնում վերջիններիս տրամադրությունները և շահերը: Դա վերաբերում է նաև ավանդապես ռուսամետ երկրներին, ինչպես`Բելառուսը, Աբխազիան և Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ ռուս ստրատեգները մոռացել են, որ արդեն 90-ական թվականները չեն: Հայաստանի առնչությամբ դա արտահայտվում է այն բանով, որ վերջինիս նկատմամբ Մոսկվան վարվում է այնպես, կարծես`այդ երկիրն ՙարդեն գրպանում է՚, և այդ պատճառով այժմ կարելի է հանգիստ աշխատել Ադրբեջանի հետ հարաբերությունների մերձեցման ուղղությամբ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ընտրախավն, իհարկե, տարբեր պատճառներով կարող է համակերպվել դրան, սակայն հասարակայնությունը մեծ կասկածանքով է վերաբերում Կովկասում ազդեցությունն ընդլայնելու Կրեմլի նոր փորձերին: Տարածաշրջանային շատ կենտրոններ սպասում են Ռուսաստանի հերթական թուլացմանը, որպեսզի կրկին վերադառնան ավելի բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են դրվել, ինչը Ռուսաստան-Արևմուտք դիմակայության պայմաններում դժվար է տնտեսական անվանել: Ձեր կարծիքով, ինչպիսի՟ն կարող են լինել դրա հետևանքները կողմերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի համար:
Չնայած Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են դրվել`ռուս-թուրքական հարաբերությունների արմատապես նոր փուլի մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսել: Էներգետիկան հատուկ ոլորտ է, որն ընդհանուր հարաբերություններ չի սահմանում: Նախագահներ Էրդողանը և Պուտինը, իհարկե, ընդհանուր լեզու են գտել որոշ հարցերի առնչությամբ: Երկուսի մոտ էլ Արևմուտքի հետ հարաբերությունների սառեցում է նկատվում: Ըստ որում, շատ կարևոր այլ հարցերի առնչությամբ, Օրինակ`Սիրիայի և Ղրիմի, Մոսկվան և Անկարան ուղիղ հակադիր դիրքորոշումներ ունեն: Կարծում եմ`Կովկասի համար ռուս-թուրքական ավանդական պայքարը ոչ մի տեղ չի կորչել և այսօր էլ առկա է`դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ինչո՟վ են պայմանավորված Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների աննախադեպ աճը: Արդյո՟ք այդ ճնշումները որևէ կերպ կապված են ղարաբաղյան գործընթացի հետ:
Չեմ կարծում, որ այդ ճնշումները որևէ կերպ կապված են ղարաբաղյան գործընթացի հետ: Արիֆ և Լեյլա Յունուսների ու Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալություններն, իհարկե, ֆորմալ կերպով կապված են հայերի հետ նրանց համագործակցության հետ: Բայց դա ընդամենը պատրվակ է: Կարծում եմ, որ ճնշումները բոլորովին այլ պատճառներ ունեն:
Իլհամ Ալիևն ուղղակի օգտվել է պահից, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի վրա, որպեսզի հաշվեհարդար տեսնի իրեն ոչ ձեռնտու ներքին հակառակորդների հետ: Միաժամանակ, ևս մեկ գործոն կա: Ադրբեջանի նախագանն իշխանավարում է ավելի քան 11 տարի, և լավ խորհրդատուների կարիք ունի:
Ալիևը, ինչպես շատ այլ առաջնորդներ, ղեկավարման նման մեծ ժամկետից հետո մեկուսացած է հասարակությունից, և որպես հետևանք`առավել էմոցիոնալ ու անկախատեսելի է վարվում նման դեպքերում: