Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Ամերիաբանկում
կգործի հիփոթեքային ակցիա, որով այլ բանկից տեղափոխվելու դեպքում բոնուսը կկազմի
վարկի 1%-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել են
Ամերիաբանկից, ակցիան տարածվում է ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի վրա,
որոնք նրանք ստացել են այլ բանկերից, անշարժ գույքի կառուցման կամ վերանորոգման
նպատակով:
Աղբյուրի համաձայն, եթե մինչև վարկի մարումը մնացել է 10
մլն.դրամ կամ ավելի, ապա վարկի մնացած մասի տեղափոխումն Ամերիաբանկ վարկառուին
թույլ կտա ստացած բոնուսի հաշվին ձեռք բերել նոր բնակարանի համար որևէ անհրաժեշտ
իր: Վարկերը տրամադրվում են ներկայումս բանկում գործող պայմաններով, բացառությամբ
որոշ կետերի. Առնվազն 3 տարի մարման ժամկետով վարկերի համար` ժամկետից շուտ վարկը
մարելու դեպքում մարվող գումարի 3%-ի չափով գանձվում է տույժ:
Ակցիայի շրջանակներում բանկն իր վրա է վերցնում
լրացուցիչ բոլոր ծախսերը, այդ թում նաև գրավի առարկայի ձևակերպման գծով` կադաստրի
վճարները, նոտարական ծախսերը, գրանցումը, գրավի գնահատումը: Դրա հետ մեկտեղ, վարկի
ստացման համար լրացուցիչ վճար չի գանձվում:
Բանկը հայտարարել է նաև ակցիայի մյուս պայմանները:
Մասնավորապես այլ բանկից տեղափոխվող վարկառուի վարկային պատմության նկատմամբ
պահանջները հետևյալն են, որ վարկը պետք է ունենա առնվազն 3 ամսյա պատմություն, իսկ
մինչև վարկի վերջնական մարումը պետք է լինի 3-ամյա ժամկետ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշի, երկրի հիփոթեքային շուկայում Ամերիաբանկը պահպանում է
առաջատարի իր դիրքերը, 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ապահովելով 11
մլրդ.դրամի հիփոթեքային պորտֆել, տարեկան աճը` 16.4%, որի միայն 10% աճն ապահովվել
է 2-րդ եռամսյակում: Բանկի վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերը կազմել են 6%,
իսկ բանկերի միագումար հիփոթեքային վարկերի կառուցվածքում Ամերիաբանկի մասնաբաժինը
կազմել է 7%: Վերը նշված «հիփոթեքային ակցիան», ամենայն հաանականությամբ,
Ամերիաբանկին թույլ կտա հավակնել շուկայի առաջատար դիրքերից մեկին:
Նշենք,
որ Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ
բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի
տեսքով: Ամերիաբանկի միանձնյա սեփականատերն է Америя Групп CY
Ltd ընկերությունը: