«Ապրիլյան մարտերը հաստատեցին, որ Ադրբեջանի հետ հարկավոր է հաշվի նստել»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ զինծառայողների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ԱՊԱ-ն: Ընդ որում նա հերթական անգամ հայկական կողմին մեղադրել է օկուպացիայի եւ միջազգային իրավոնքի նորմերը խախտելու համար: «Միջազգային իրավունքն իրականում չի աշխատում: Այդ դեպքում մենք պետք է էլ ավելի հզորանանք: Դրան զուգընթաց մենք կշարունակենք դիվանագիտական եւ քաղաքական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ», - նշել է Ալիեւը: Նա նաեւ փորձել է Հայաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ապրիլյան ագրեսիայի համար պատասխանատվությունը, դրանով իսկ արդարացնելով Ադրբեջանի ԶՈՒ գործողություններն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ:
«Ապրիլյան մարտերը պատմության մեջ կմնան որպես մեծ ռազմական հաղթանակ: Ադրբեջանական բանակը մեծ արիություն դրսեւորեց եւ ազատագրեց օկուպացված տարածքների մի մասը, իսկ եթե ավելի ստւյգ՝ ազատագրել է Աղդամի, Ֆիզուլիի եւ Ջաբրաիլի շրջանների մի մասը եւ վերականգնել է վերահսկողությունը ռազմավարական բարձունքների նկատմամբ: Հուսով եմ, որ այդ իրադարձությունները լուրջ ահազանգ կլինեն Հայաստանի համար, որը ձգտում է ազնիվ ստատուս-քվոյի, ինչպես նաեւ՝ այդ հարցով զբաղվող կառույցների համար: Իսկ երբ միջազգային միջնրոդները մեծացնում են ճնշումը, Հայաստանը տարբեր սարանքներ է կատարում», - պնդել է Ալիեւը: