Նախօրեին AirFrance-ը տեղեկացրել է իր հաճախորդներին չվերթը չեղյալ հայտարարելու մասին: ԱրմԻնֆո-ի տվյալներով, ավիաընկերության վաղվա չվերթը նույնպես չեղյալ է հայտարարվելու:
Ֆրանսիական ավիաընկերության` Հայաստան չվերթերի չեղյալ հայտարարումը, ինչպես նաև շատ այլ երկրներ դրանց զգալի կրճատումը կապված է Air France-ի օդաչուների հայտարարած մասշտաբային գործադուլի հետ, ովքեր բողոքում են ավիաընկերության բյուջետայի ֆիլիալի զարգացման ծրագրի որոշ կետերի դեմ: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, գործադուլը կտևի մինչև սեպտեմբերի 18-22-ը: Գործադուլի յուրաքանչյուր օրը 10-15 մլն եվրո վնաս է հասցնում ընկերությանը: