2015թ ապրիլի 26-ին ՙՀելսինկյան նախաձեռնություն 92՚ արցախյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և ՙՀելսինկյան նախաձեռնություն 92՚ Արցախի կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիեվին, ով լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրհատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:
ՙԱյցի նպատակը վիրահատությունից հետո հիվանդի վիճակի մասին տեղեկանալն էր: Բժիշկների խոսքով, հիվանդի վիճակը լավ է: Նույնը հաստատում է նաև հիվանդը: Շահբազ Գուլիեվը իր երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն՝ առողջությունը վերականգնելու համար: Տեղին է նշել, որ դատապարտյալ Գուլիեվի հետ ր վերջին հանդիպման ժամանակ, մենք՝ Արցախի իշխանություններին խորհուրդ ենք տվել անցկացնել մասնագիտական խորհուրդ՝ դատապարտյալի առողջական վիճակի բարելավման համար: Մենք, մեր երախտագիտությունն ենք հայտնում Արցախի հանրապետության իշխանություններին և Ստեփանակերտի բուժհաստատության բժիշկներին, ովքեր ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ և մարդասիրության վեհ զգացում՚,- ասվում է ՙՀելսինկյան նախաձեռնություն 92՚ Արցախի կոմիտեի հայտարարության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը հունիսի 29-ին զիված ապօրանաբար հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն են հավաքել, և իրականացրել լրտեսական գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել է հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում է պատճառել: Արցախի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի`Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման: