Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզվել են
<<Նախախորհրդարանի>> չորս ներկայացուցիչների ավտոմեքենաները:
Ինչպես ԱրմԻնֆրո-ին հաղորդել են կազմակերպությունում,
մասնավորապես, հրկիզվել են Շահեն Պետրոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան
Ավետիսյանի, Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները: Փորձել են հրկիզել նաև Կարո Եղնուկյանի ավտոմեքենան, սակայն փորձը կասեցվել է:
Նշենք, որ <<Նախախորհրդարանի>> այդ բոլոր ներկայայուցիչներն իրենց ավտոմեքենաներով մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին, որի նպատակը Հայաստանում
իշխանափոխության իրականացումն է` մինչև Հայոց ցեղապսանության 100-ամյա տարելիցը: