«Ոտքի Հայաստան» շարժման Խորհուրդը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները և պատկան մարմիների անգործությունը: Այս մասին է ասված շարժման կողմից տարածված հայտարարության մեջ:
«ՀՀ ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույցի անցկացմանը: Ոստիկանությունը կենդանի պատնեշ ստեղծելով՝ փորձում է ֆիզիկապես արգելել «Հավաքների ազատության» մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված խաղաղ հավաքը,-ասված է հայտարարության մեջ:
Նշված է նաև, որ ոստիկանության ապօրինի գործողության ժամանակ հերթական անգամ անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը ստացավ մեջքի վնասվածքներ և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները ևս մեկ անգամ հորդորումելով ոստիկանությանը՝ փորձել օրենքին համաձայն, վերացնել Հանրապետության հրապարակի կենտրոնն արգելափակող պատնեշը և ցուցաբերել օրենքով սահմանված աջակցություն խաղաղ նստացույցի անցկացմանը:
Նշենք, որ «Ոտքի, Հայաստան» շարժմումը հուլիսի 27-ին նստացույց սկսեց Հանրապետության հրապարակում: Շարժման անդամները պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը: