ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը: Հետո Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը նշել է, որ այրվում է արդեն երրորդ ավտոմեքեննան: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Այդպիսով նրանք իրենց բողոքն էի հայտնել այն բանի դեմ, որ իշխանությունները իրենց սնունդ չեն տրամադրում:
«Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը», - ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: