ԱԺ ոչ իշխանական ուժերը պահանջում են արտահերթ նիստ
անցկացնել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին և Արցախյան պատերազմի վետերաններ
Սուրեն Սարգսյանին, Ռազնիկ Պետրոսյանին, Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելու
առնչությամբ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանը հայտարարել
է, որ խորհրդարանը պետք է հետաձգի օրակարգում ներառված հարցերի քննարկումը և
անհապաղ սկսի այդ միջադեպերի քննարկումը, հակառակ դեպքում, նրա ասելով, ԲՀԿ
կբոյկոտի նիստը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը
նշել է, որ ոչ իիշխանական ուժերն արդեն այդ հարցը քննարկել են, և իր ներկայացրած
ուժը նույնպես կբոյկոտի նիստը, եթե վերը նշված հարցը չքննարկվի:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր հերթին
կարծում է, որ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելն ապտակ է խորհրդարանի բոլոր
պատգամավորներին: Նրա ասելով, վետերաններին և պատգամավորին ծեծի ենթարկելը բացասական հետք է թողել հայ
հասարակության շրջանում, հետևաբար, խորհրդարանը պետք է համարժեք գնահատական տա իրավիճակին:
Նա նաև հայտարարել է նիստը բոյկոտելու խմբակցության պատրաստակամության մասին:
Մինչդեռ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել
է, որ խորհրդարանը պետք է քննարիկի իրավիճակը, խոսնակ Գալուստ Սահակյանին առաջարկելով անցկացնել խորհրդակցություն, ինչի
առնչությամբ նա 20 րոպե ընդմիջում է խնդրել:
Ընդմիջումից հետո խոսնակ Գալուստ Սահակյանն առաջարկել է
նախապատրաստել այդ հարցի վերաբերյալ հայտարարության տեքստը: Եվ կողմերի հընդհանուր
համաձայնության դեպքում Սահակյանը չի բացառել
ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու հնարավորությունը: Այդ առնչությամբ Ռուբեն Հակոբյանը
հայտարարել է ոչ իշխանական խմբակցությունների կողմից նիստը բոյկոտելու մասին: