ՀՅԴ ընդհանուր ժողովի նախաշեմին
կուսակցության շարքերում լուրջ տարաձայնություններ են ծագել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի
թեկնածության շուրջ, հաղորդում է «Հրապարակ» թերթը:
Այժմ ՀՅԴ բյուրոն ներկայացնում է Հրանտ Մարգարյանը, սակայն, ըստ թերթի, այդ պաշտոնին հավակնում է ՀՅԴ ԱՄՆ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Թերթի տեղեկություններով, Մարգարյանին սատարում են Հայաստանի դաշնակցականները, իսկ Հովսեփյանին՝ արտասահմանի
դաշնակցականները: Բանն այն է, որ դրսի դաշնակցականները
գտնում են, թե իրենք ավելի արդյունավետ են աշխատում, քան ՀՅԴ
Հայաստանի կառույցը: Նրանք նաև կարծում են, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին Դաշնակցությունը պետք է լինի միջոցառումների կազմակերպման առաջին գծում, նույնիսկ՝ պետությունից առաջ, մինչդեռ, ըստ դրսի դաշնակցականների, այժմ ՀՅԴ այդ հարցում պասիվություն է
պահպանում, գրում է թերթը