«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մտադիր է դատական ատյանների միջոցով լուծել ընկերության դեբիտորական պարտքերի խնդիրը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՓԲԸ մամուլի քատուղար Նատալյա Սարջանյանը, սնանկ ճանաչելու վերաբերյալ տարբեր ատյանների դատարաններ հայցեր են ներկայացվել այնպիսի ընկերությունների դեմ, ինչպիսիք են «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ, ում պարտքը ՀԷՑ հանդեպ կազմում է 1,429 մլրդ դրամ, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ` 1,060 մլրդ դրամ, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ` 121 մլն դրամ: Ընկերության պարտապանների թվում են նաև «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ, որի պարտքը գերազանցում է 404 մլն դրամը, «Գառնիի խմելու ջուր» (467 մլն դրամ), «Ձորաղբյուր խմելու ջուր» (32, 6 մլն դրամ) ընկերությունները:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հաղորդել էր, որ սպառողների ընդհանուր պարտքը կազմում է 9,8 մլրդ դրամ: Ամենախնդրահարույց հարցերից մեկը «Նաիրիտ» և «Վանաձոր Քիմպրոմ» գործարանների 2,5 մլրդ դրամ գումարի պարտքերի վերադարձումն է: Նրա ասելով, վերջին 3 տարում ՀԷՑ-ի աշխատանքի վրա սկսել են անդրադառնալ համակարգային խնդիրները, որոնք ոչ մի առնչություն չունեն նրա գործունեության հետ. խոշոր և փոքր ՀԷԿ-երի արտադրանքի նվազումը, ՀԱԷԿ վերանորոգման ժամկետի երկարաձգումը, էներգահաշվեկշռի խախտումները: Արդյունքում` ՀԷՑ-ը նախատեսվածից 37,6 մլրդ դրամ պակաս եկամուտ է ստացել: