Arminfo.info



 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2014

Ստեփանյան Դավիթ

Սերգեյ Գրինյաև. Հայաստանին ընդամենն անհրաժեշտ է գիտակցել Ռուսաստանի պատասխանատու և խիստ անհրաժեշտ գործընկերոջ իր տեղը

Սերգեյ Գրինյաև. Հայաստանին ընդամենն անհրաժեշտ է գիտակցել Ռուսաստանի պատասխանատու և խիստ անհրաժեշտ գործընկերոջ իր տեղը

 


Վերջերս Մոսկվայում Ձեր մասնակցությամբ կայացած կլոր սեղանի
արդյունքների
համաձայն`նվիրված
ռուսական
բանակի
սպառազինման
խնդիրներին,
վերջինիս
մասնակիցները
հանգել
են
եզրակացության,
որ
Ռուսաստանի
համար
գլխավոր
ռազմական
սպառնալիքն
ահաբեկչական
պատերազմն
է:
Ի՞նչ
նախադրյալներ
կան
նման
եզրահանգման
համար:


 


Այսօր աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական և ռազմա-ստրատեգիական
իրավիճակը
ստիպում
է
վերանայել
պետության
պաշտպանության
նկատմամբ
վերաբերմունքը:
Ահաբեկչական
սպառնալիքի
աճը,
Մերձավոր
Արևելքում,
ամենից
առաջ`Սիրիայում,
վերջին
իրադարձությունները
և
շատ
այլ
խնդիրներ
օրակարգային
են
դարձնում
երկրի
զինված
ուժերն
անհրաժեշտ
միջոցներով
ապահովման
անհրաժեշտությունը`իրենց
առջև
ծառացած
բոլոր
խնդիրների
լուծման
նպատակով:
Վերջին
քսան
տարում  ՌԴ ԶՈՒ վերազինման գործում լուրջ ձախողում էր դիտվում: Միայն վերջին տարիներին իրավիճակն սկսել է շտկվել, բայց դեռ շատ բան կա անելու համաշխարհային ասպարեզումն ուժերի
հավասարակաշռման
համար:
Միաժամանակ
պետք
է
հիշել,
որ
այսօր
զինված
ուժերի
բյուջեն
նախատեսվում
է
ծախսել
ոչ
միայն
սպառազինության
և
ռազմական
տեխնիկայի
նոր
նմուշների
գնման,
այլ
ամենից
առաջ`
ենթակառուցվածքի
վերստեղծման
վրա:


 


ԱՄՆ-ը և Ռուսաստանը երկու ՙժնևների՚ արդյունքներով համաձայնության են հանգել
որոշակի
հարցերում,
մասնավորապես`Սիրիայի
և
Իրանի:
Կարելի՞
է
արդյոք
այսօր
խոսել
պայմանավորվածությունների
առկայության
մասին,
ինչը
թույլ
է
տալիս  կարգավորել երկու գերտերությունների տարածաշրջանային քաղաքականությունը:


 


Ցավոք, ես այդքան լուրջ չէի վերաբերի ձեռք բերված պայմանավորվածություններին: 
Պատմությունը
ցույց
է
տալիս,
որ
ԱՄՆ-ը հակված
չէ
փոխզիջումների,
և
մեծամասամբ
հասնում
է
իր
սկզբնական
նպատակներին,
նույնիսկ
եթե
միջանկյալ
փուլերում
ստիպված
է
լինում
ժամանակավորապես
նահանջել:
Այդպես
է
նաև
Սիրիայի
շուրջ
բանակցությունների
հարցում.
իրավիճակը
դիվանագիտական
ուղիներով
փակուղի
է
մտցվում,
իսկ
Վաշինգտոնը
չի
դադարում
կրկնել,
որ
Դամասկոսի
նկատմամբ
ռազմական
գործողությունների
ծրագրերն
ուժի
մեջ
են
մնում:
Ինչ
վերաբերում
է
Թեհրանին,
այստեղ
Վաշինգտոնը
հույսը
դրել
է
ներքին
իրավիճակի
սրման
վրա:  Այս առումով Սիրիայի և Իրանի առնչությամբ ռազմավարական ծրագրերը չեն փոխվել,
փոխվել
են
միայն
դրանց
ձեռքբերման
միջոցները:
Այդ
պատճառով
այստեղ
լուրջ
գործընկերության
և
Ռուսաստանի`որպես
գործընկերոջ,
դերի
մասին
խոսելու
հարկ
չկա:


 


Ինչո՞վ է պայմանավորված միջուկային խնդրի շուրջ ՙվեցյակի՚ հետ Թեհրանի համաձայնագրերի առնչությամբ Իսրայելի
վառ
արտահայտված
հոռետեսությունը:


 


Իսրայելի ներկայիս դիրքորոշումը բխում է անխախտ նորմայից. զանգվածային ոչնչացման զենք տարածաշրջանում պետք է լինի միայն
այդ
երկրի
մոտ:
Վերջին
տարիներին
դիվանագիտական
նուրբ
խաղի
միջոցով
Իսրայելը
հասել
է
այն
բանին,
որ
զանգվածային
ոչնչացման
իրենց
զենքից
զրկվել
են
Իրաքը
և
Սիրիան:
Հերթը
Թեհրանին
է:
Մասնավորապես`
Թեհրանի
առնչությամբ
արդեն
ընդունվել
է
վերջինիս
կողմից
միջուկային
զենքի
ստեղծման
հնարավորությունն
իսկ
բացառելու
ռազմավարական
որոշում,
և
այդ
խնդիրն
իրականացվելու
է
ցանկացած
միջոցով`
թեկուզ
սկզբնական
փուլում
դիվանագիտական
և
տնտեսական
լծակների
օգտագործմամբ:
Այս
հարցում
իրավիճակը
շատ
նման
է
Սիրիայի
առնչությամբ
ժնևյան
բանակցություններին:


 


Համաչա՞փ են արդյոք Արևմուտքի և Ռուսաստանի ջանքերն Ուկրաինայի համար պայքարում: Ինչպիսի՞ն է ՙմայդանի՚ ավարտի Ձեր սցենարը:


 


Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք
քաղաքական
պայմաններ
չի
դրել
վարկային
պարտավորությունների
կատարման
համար:
Դա
արտաքին
քաղաքական
գործընկերների
հետ
Մոսկվայի
փոխհարաբերությունների
սկզբունքային
տարբերությունն
է:
Ինչ
վերաբերում
է
Արևմուտքին,
այստեղ
առաջին
պլան
է
մղվում
հենց
քաղաքական
կողմը:
Այն,
ինչի
հանգեցրեց
նման
քաղաքականությունը,
մենք
բոլորս
տեսանք
վերջին
օրերին
Կիևի
օրինակով`
հարյուրի
հասնող
զոհեր
ու
շուրջ
հազար
վիրավորներ:
Ցավոք,
Կիևի
իշխանությունները
պատրաստ
չէին
անվտանգության
նոր
սպառնալիքներին
հակազդմանը,
որոնք
երկիր
են
եկել
Մերձավոր
Արևելքից
ու
Հյուսիսային
Աֆրիկայից:
Կիևի
իշխանությունները
չկարողացան
ապահովել
իրադրության
գնահատման
անհրաժեշտ
մակարդակ,
և
ամեն
անգամ
ընդունում
էին
կանխավ
պարտվողական
որոշում`վատթարացնելով
իրենց
համար
առանց
այդ
էլ
բարդ
իրավիճակը:
Կիևի
սխալների
թվում
են`
եվրոպական
Խարտիայի
ստորագրման
ձգձգումը
և
դրա
հիմնական
դրույթների
մասին
չիրազեկումը,
ներքին
զորքերի
անպաշտպան
զինվորներին
զինված
ջարդարարների
դեմ
հանելը,
բանդիտների
հետ
բանակցությունները,
որոնք
վկայում
են
իշխանության
թուլության
ու
կամքի
բացակայության
մասին:
Իշխանության
նկատմամբ
ցանկացած
ոտնձգություն,
առավել
ևս`
զենքվ,
պետք
է
զենքով
էլ
կասեցվի:Հակառակ
դեպքում
պետականության
մասին
նույնիսկ
խոսելը
բարդ
է:
Կիևում
մենք
ականատես
եղանք
պետական
ապարատի
ու
պաշտոնյաների
աշխատանքի
լիակատար
ձախողման,
ովքեր
մտահոգված
էին
միայն
սեփական
անվտանգությամբ
և
Արևմուտքում
հանգիստ
կյանքի
հնարավորությամբ:


 


Ի՞նչ երկրներ կհայտնվեն Կրեմլի վերաինտեգրման ծրագրերի ուշադրության
կենտրոնում`
Ուկրաինայի
համար
պայքարում
վերջինիս
հաղթանակի
դեպքում:


 


Այսօր Կրեմլի կողմից իրականացվող վերաինտեգրման քաղաքականությունում որևէ ՙկանչ՚
չկա:
Հիմա  ինչ-որ մեկին, հակառակ իր կամքի, ներքաշելու ժամանակները չեն:


Այսօրվա Ռուսաստանն ուրիշ է: Մոսկվան պատրաստ է օգնել, բայց միայն փոխշահավետ հիմունքով: Եթե 
գործընկերներից
մեկը
պատրաստ
է
ինչ-որ բան առաջարկել
Ռուսաստանին,
և
այդ
ինչ-որ բանը հետաքրքրի
Մոսկվային,
ապա
համացեք
Մքսային
միություն,
և
միասին
կդիմակայենք
արտաքին
սպառնալիքներին:
Առաջարկելու
բան
չկա
կամ
Մոսկվան
հարկավոր
է
բացառապես
որպես
կթան
կով,
նման
գործընկերներ
այսօր
մեզ
պետք
չեն:


 


Հայաստանում լուրջ մտավախություններ կան ՄՄ-ին անդամակցության
արդյունքում
հանրապետություն
ներմուծվող
մի
շարք
ապրանքների
գների
աճի
առնչությամբ:
Ձեր
կարծիքով,
արդյո՞ք
ռազմաքաղաքական
արտոնությունները
կարող
են
փոխհատուցել  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման`ոչ միանշանական տնտեսական հեռանկարները:


 


Խորապես համոզված եմ, որ Հայաստանը կարող է և պետք է իր տեղը գտնի այսօր Եվրասիական մայրացամաքում ձևավորվող աշխարհաքաղաքական
նոր
իրողություններում:
Մասնավորապես
հազարամյա
փորձը
և
ավանդույթներն
այսօր
պետք
է
այն
կողմնորոշիչը
լինեն,
որը
ճիշտ
ուղղությամբ
կտանի
երկիրը:
Այս
իրավիճակում
պետք
է
միասին
գործել`չառաջնորդվելով
միայն
դաշնակցային
հարաբերությունների
սպառողական
կողմով`
ՙքանի
որ
դաշնակիցներ
ենք,
ինչ-որ բան տվեք ավելի
էժան՚:
Այս
պահին
ռազմա-ստրատեգիական
գործընկերությունն
իրականում
կարող
է
որոշակի
ՙբոնուս՚
լինել
Ռուսաստանի
և
Հայաստանի
հարաբերություններում:
Ռուսաստանի
և
Հայաստանի
ռազմական
ներուժը
թույլ
է
տալիս
պահպանել
ուժերի
հավասարակաշռությունը
տարածաշրջանում
և
որոշակի
կայունություն
պահպանել:
Այնուամենայնիվ,
միայն
դա
չի
կարող
համագործակցության
հիմք
ապահովել
երկարաժամկետ
հեռանկարում.
հարկավոր
են,
այդ
թվում`
տնտեսական
շարժառիթներ:
Իսկ
Ռուսաստանի
հետ
գործընկերությունում
Երևանի
հեռանկարներն
ակնհայտ
են,
ըստ
որում`
անկախ
Մաքսային
միությունից:
Վերջին
ամիսների
իրադարձությունները
վկայում
են,
որ
մեր
ժողովուրդներին
Արևմուտքում
ոչ
ոք
չի
սպասում:
Այսօր
Արևմուտքին  ձեռնտու է մշտական հակամարտությունը, երբ թե’ Ռուսաստանում,
թե’
Հայաստանում,
թե’
Բելառուսում
և
թե’
Ուկրաինայում  մարդիկ կսպանեն միմյանց` չմտածելով տնտեսության մասին:


 


ՄՄ-ին Հայաստանի առաջիկա անդամակցությունը, Ադրբեջանին սպառազինությունների
մատակարարումները,
Հայաստանում
ռազմական  ներկայության ամրապնդումը հանգեցրել են տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի
զգալի
ամրապնդմանը:
Արդյո՞ք
դա կարող է մոտեցնել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը:


 


Այո, կարծում եմ, որ կայունության երաշխիքը ցանկացած տարածաշրջանում վեճերի բացակայությունն
է,
այդ
թվում`
տարածքային:
Ռուսաստանի
վերադարձն
ընդհանուր
առմամբ
դրական
կանդրադառնա
Հարավային
Կովկասի
անվտանգության
և
զարգացման
վրա:
Իսկ
ղարաբաղյան
հիմնախնդրի
լուծումը
պետք
է
դառնա
գերակա
խնդիրներից
մեկը
կովկասյան
տարածաշրջանի
կայունության
համար:
Այս
առնչությամբ
ցանկանում
եմ
ուշադրությունը
հրավիրել
է
Թուրքիայի
դիրքորոշման
որոշակի
փոփոխությունների
վրա`
կապված
Սիրիայում
Ռուսաստանի
կոշտ
դիրքորոշման
հետ:
Անկարան
արդեն
նահանջի
ուղիներ
է
փնտրում,
ինչը
թույլ
կտա
իրեն
Մոսկվայի
հետ
ընդունելի
հարաբերություններ
պահպանել:
Այս
պայմաններում,
եթե
Մոսկվայի
հետևողական
քաղաքականությունը
տարածաշրջանում
պահպանվի,
և
դրա
համար
կան
բոլոր
նախադրյալները,
իրավիճակը
Կովկասում
պակաս
լարված
կլինի: 


 


Արդյո՞ք այսօր Հայաստանն արդյունավետ է օգտագործում իր աշխարհագրական դիրքը: Թվարկեք
բաց
թողնված
հնարավորությունները,
եթե
այդպիսիք,
Ձեր
կարծիքով,
կան:


 


Հայաստանն այսօր լիակատար չափով չի օգտագործում իր ունեցած առավելությունները:


Բանը նույնիսկ վերջինիս աշխարհագրական առավելության մեջ չէ: Այսօր
մենք
խոսում
ենք
նոր`
տեղեկատվական
հանրության
ստեղծման
մասին,
որի
հիմքը
Ցանցն
է,
երբ
հատուկ
նշանակություն
են
ձեռք
բերում
ոչ
թե
նյութական,
այլ
տեղեկատվական
հոսքերը:
Այս
առումով
հայ
ժողովուրդը
Սփյուռքի
իր
եզակի
ցանցային
կառույցներով
բնականոն
կերպով
տեղավորվում
Նոր
աշխարհում:
Մաքսային
միության
ոչ
մի
երկիր
նման
եզակի
կառույցի
չի
տիրապետում:
Այդ
իսկ
պատճառով
Երևանին
այսօր
անհրաժեշտ
է
կողմնորոշվել
դեպի
տնտեսության
ոչ
նյութական
ճյուղերի
զարգացումը,
ինչն
ընդհանուր
առմամբ
բնորոշ
է
համաշխարհային
տնտեսության
ներկայիս
դինամիկային:
Կարծում
եմ,
որ
ընդհանուր
առմամբ
Հայաստանը
ՄՄ
միակ
երկիրն
է,
որը
պատրաստ
է
ցանցային
տեղեկատվական
հանրության
նոր
իրողությունների
ընկալմանը:
Այս
առումով
Հայաստանը
կարող
է
Միության
առաջատարը
դառնալ`
ճիշտ
ուղղություն
հաղորդելով
վերջինիս
զարգացմանը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Tatoyan Foundation: By ceding territories to Azerbaijan, head of government undermines Armenia`s security  and rights of those territories` population Tatoyan Foundation: By ceding territories to Azerbaijan, head of government undermines Armenia`s security  and rights of those territories` population 
Vladimir Kazimirov, famous diplomat and peace advocate, passed awayVladimir Kazimirov, famous diplomat and peace advocate, passed away
Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsUp to 10% cashback from GetTransfer with IDBank cards
"Azerbaijan receives villages, Armenia gets risks` reduction":  Premier`s Office comments on joint statement of RA, AR commissions on  border delimitation 
"We are": Russian policy promotes Aliyev`s permissiveness
Armenian Foreign Ministry: 8th meeting of state commissions on  delimitation of state border between Armenia, Azerbaijan was heldArmenian Foreign Ministry: 8th meeting of state commissions on  delimitation of state border between Armenia, Azerbaijan was held
Embassy: U.S. remains committed to partnering with Armenia to combat  transnational crimeEmbassy: U.S. remains committed to partnering with Armenia to combat  transnational crime
Aliyev to visit BerlinAliyev to visit Berlin
Aliyev leaves for Russia for talks with PutinAliyev leaves for Russia for talks with Putin
G7 countries call on Armenia, Azerbaijan to remain committed to peace  processG7 countries call on Armenia, Azerbaijan to remain committed to peace  process
Stepanyan: About 35% of refugees from Artsakh are thinking about  leaving ArmeniaStepanyan: About 35% of refugees from Artsakh are thinking about  leaving Armenia
Ruben Vardanyan launches hunger strike; he demands immediate,  unconditional release of all Armenian political prisoners illegally  held in BakuRuben Vardanyan launches hunger strike; he demands immediate,  unconditional release of all Armenian political prisoners illegally  held in Baku
Lavrov: Unilateral concessions by Armenian authorities make Armenia`s  borders undefinedLavrov: Unilateral concessions by Armenian authorities make Armenia`s  borders undefined
EU EU "takes note" of withdrawal of Russian troops from Nagorno-Karabakh
House of Representatives of Cyprus observed a minute`s silence for  Armenian genocide victimsHouse of Representatives of Cyprus observed a minute`s silence for  Armenian genocide victims
Russian MP Konstantin Zatulin responds to Armenia`s ex-premier Russian MP Konstantin Zatulin responds to Armenia`s ex-premier 
Anahit prize in Anahit prize in "Best sound design" category awarded to Andranik  Berberyan for Michael Goorjian`s Amerikatsi
Armenia`s former defense minister offers Armenia s premier to inspect  Armenia`s former defense minister offers Armenia s premier to inspect  "unusable missiles"
Crossroads of Peace project should be considered in context of  geopolitical developments - expert Crossroads of Peace project should be considered in context of  geopolitical developments - expert 
Two Arcs Art Space to host exhibition dedicated to Charles AznavourTwo Arcs Art Space to host exhibition dedicated to Charles Aznavour
Azerbaijan continues destroying Armenian churches in Nagorno-Karabakh  - Jean Christophe BuissonAzerbaijan continues destroying Armenian churches in Nagorno-Karabakh  - Jean Christophe Buisson
Azerbaijani media reports on Armenia-EU-USA high-level meeting fake -  MFA  Azerbaijani media reports on Armenia-EU-USA high-level meeting fake -  MFA  
100 pages of atrocities of Baku regime:  report has been submitted to  ICC prosecutor for consideration100 pages of atrocities of Baku regime:  report has been submitted to  ICC prosecutor for consideration
Bipartisan, Bicameral Coalition of U.S. legislators calls for  American leadership to secure justice Justice for Artsakh and  Armenian GenocideBipartisan, Bicameral Coalition of U.S. legislators calls for  American leadership to secure justice Justice for Artsakh and  Armenian Genocide
To return to PACE, Baku must fulfill  number of requirements -  rapporteur on AzerbaijanTo return to PACE, Baku must fulfill  number of requirements -  rapporteur on Azerbaijan
Moscow once again emphasizes `complete ineffectiveness of EU  presence` in Armenia in terms of preventing incidents Moscow once again emphasizes `complete ineffectiveness of EU  presence` in Armenia in terms of preventing incidents "on ground"
Zakharova reminds Azerbaijani journalist about Armenians who left  Azerbaijan in late 1980s Zakharova reminds Azerbaijani journalist about Armenians who left  Azerbaijan in late 1980s 
IC initiates  criminal case regarding report of violence against  Samvel VardanyanIC initiates  criminal case regarding report of violence against  Samvel Vardanyan
Zakharova on expulsion of illegal immigrants from UK to Armenia: If  there were no meaningful negotiations, maybe there were meaningless  ones?Zakharova on expulsion of illegal immigrants from UK to Armenia: If  there were no meaningful negotiations, maybe there were meaningless  ones?
Military correspondent Kotenok: We are leaving Artsakh, which no  longer existsMilitary correspondent Kotenok: We are leaving Artsakh, which no  longer exists
Zakharova:  US, EU assign Armenia only the role of an instrument for  igniting a new big fireZakharova:  US, EU assign Armenia only the role of an instrument for  igniting a new big fire
Immortal Regiment to march along Yerevan streets Immortal Regiment to march along Yerevan streets 
List of diseases preventing army service to be reviewed in Armenia List of diseases preventing army service to be reviewed in Armenia 
Armenia`s premier meets with residents of Kirants village Armenia`s premier meets with residents of Kirants village 
Team Telecom Armenia partner of CaseKey AcademyTeam Telecom Armenia partner of CaseKey Academy
Armenia`s premier meets with residents of BerkaberArmenia`s premier meets with residents of Berkaber
UJA condemns MP`s verbal attack on journalist UJA condemns MP`s verbal attack on journalist 
Position of Armenia`s military attache in UK instituted    Position of Armenia`s military attache in UK instituted   
Withdrawal of Russian peacekeepers from Nagorno-Karabakh confirms  stronger influence of Turkish factor in region - MPWithdrawal of Russian peacekeepers from Nagorno-Karabakh confirms  stronger influence of Turkish factor in region - MP
U.S. Department of State comments on withdrawal of Russian troops  from Nagorno-Karabakh  U.S. Department of State comments on withdrawal of Russian troops  from Nagorno-Karabakh  
Yerevan court makes decision on Samvel Vardanyan case  Yerevan court makes decision on Samvel Vardanyan case  
Initiatives aimed at developing French language were discussed in  ArmeniaInitiatives aimed at developing French language were discussed in  Armenia
Armenian-French political consultations were held in YerevanArmenian-French political consultations were held in Yerevan
Lilit Shaboyan appointed economy minister spox Lilit Shaboyan appointed economy minister spox 
Karasin: withdrawal of RPC from Nagorno-Karabakh is logical  consequence of Pashinyan`s recognition of this territory as part of  AzerbaijanKarasin: withdrawal of RPC from Nagorno-Karabakh is logical  consequence of Pashinyan`s recognition of this territory as part of  Azerbaijan
Zatulin: There is Zatulin: There is "zero" need for Russian peacekeepers in  Nagorno-Karabakh
Nazeli Baghdasaryan refutes statements attributed to PM during his  visit to TavushNazeli Baghdasaryan refutes statements attributed to PM during his  visit to Tavush
US State Dept: Armenia does not intend to restart full implementation  of VD11 in 2024US State Dept: Armenia does not intend to restart full implementation  of VD11 in 2024
OSCE Chair-in-Office travels to South CaucasusOSCE Chair-in-Office travels to South Caucasus
Member of Armenian delegation to PACE: historic, cultural and  religious heritage of Armenian people in Nagorno Karabakh cannot be  lost, and this issue shall not be abandonedMember of Armenian delegation to PACE: historic, cultural and  religious heritage of Armenian people in Nagorno Karabakh cannot be  lost, and this issue shall not be abandoned
Armenian MP: our mission is to develop real mechanisms for early  prevention of backsliding from democracyArmenian MP: our mission is to develop real mechanisms for early  prevention of backsliding from democracy
Lawyer:  criminal case against Samvel Varodanyan was initiated on  direct orders of political authorities of ArmeniaLawyer:  criminal case against Samvel Varodanyan was initiated on  direct orders of political authorities of Armenia
Pashinyan decided to communicate with Voskepar residents againPashinyan decided to communicate with Voskepar residents again
Russia has begun withdrawing peacekeepers from Artsakh, Peskov  confirmsRussia has begun withdrawing peacekeepers from Artsakh, Peskov  confirms
Ex-minister`s lawyer intends to apply to ECHREx-minister`s lawyer intends to apply to ECHR
Artsakh Ombudsman considers disgusting attempts of ruling force to  blame Artsakh refugees for  problems in ArmeniaArtsakh Ombudsman considers disgusting attempts of ruling force to  blame Artsakh refugees for  problems in Armenia
Converse Bank starts initial placement of next AMD, USD bonds in  amount of AMD 5 billion, $10 millionConverse Bank starts initial placement of next AMD, USD bonds in  amount of AMD 5 billion, $10 million
The President of Turkmenistan received the Acting Executive Director of the UN Human Settlements ProgramThe President of Turkmenistan received the Acting Executive Director of the UN Human Settlements Program
With the support of AraratBank, Matenadaran will record a new milestone in the restoration of manuscripts and expand the scope of international cooperation.With the support of AraratBank, Matenadaran will record a new milestone in the restoration of manuscripts and expand the scope of international cooperation.
Russian peacekeepers leaving Nagorno-KarabakhRussian peacekeepers leaving Nagorno-Karabakh